ԼՂՀ Քաշաթաղի շրջանի «Մերան» պաշտոնաթերթի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ՝ օծման արարողությունն սկսելով Տերունական աղոթքով հոգևոր հայրը ջրով և կարմիր գինով լվացել ու օծել է բազալտե խաչքարը:
Շավո Օդաջյանը հյուրանոց մտավ հետնամուտքով՝ խուսափելով երկրպագուներից։ Բայց րոպեներ անց կիթառահարն իր երկրպագուներին ողջունեց հյուրանոցի պատուհանից:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ գիշերային ակումբում խուլիգանություն կատարելու և ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ։
ՀՀ Նախագահ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության թանգարանի նոր մշտական ցուցադրության պաշտոնական բացման արարողությանը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Կալիֆորնիայի Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի անդամ, Գլենդելի նախկին քաղաքապետ Էյլին Գիվենսի հետ:
«Մսի կոմբինատ» թաղամասի բնակիչների խոսքով` օրեր առաջ թաղամաս են ժամանել որոշ պաշտոնյաներ, չափ ու ձեւ արել, ուսումնասիրել թիվ 2 գերեզմանոցի եւ բնակիչների բակերի հատվածները, այցելել նաեւ այդ վայրերին կից ազատ հողատարածքներ ու ներքին, բանավոր պայմանավորվածություն ձեռք բերել` ազատ հողատարածքներն այսուհետ ծառայելու են որպես գերեզմանոց:
Ապրիլի 7-ի առավոտյան մի քաղաքացի ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր տվել, որ գիշերը, ժամը 3-ից 4-ն ընկած ժամանակահատվածում, «Ռոսիա» տոնավաճառի դիմացի կանգառում ոմն Միշո բացահայտ հափշտակել է իր մատանին, ժամացույցը, 8.000 դրամը, բջջային հեռախոսը և դիմել փախուստի:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այսօր տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ հայկական ուժերը ձեռնարկել են դիվերսիոն գործողություն և արդյունքում տվել 5 զոհ և 10 վիրավոր, ոչ այլ ինչ է, քան հերթական ապատեղեկատվություն:
Փարիզի քաղաքային իշխանությունների որոշմամբ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը, երեկոյան ժամը 22:00-ին (Երևանի ժամանակով՝ կեսգիշերին) Էյֆելյան աշտարակի լույսերը ժամանակավորապես կհանգչեն՝ խորհրդանշելով Փարիզի հարգանքը Ցեղասպանության զոհերի հիշատակին։
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՝ սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու դեպքի առթիվ, որն առաջացրել է «Գյուղարտ» ՓԲ ընկերության թվով 18 աշխատակիցների զանգվածային հիվանդացում։
Ծաղկազարդված ուռին գեղեցկության, բնության զարթոնքի խորհրդանիշ է։ Օրհնված պսակը նաև հզորագույն հուռութ է։
Պարզվում է` բոլոր հոռետեսական տնտեսական կանխատեսումները և գործարարների աչքի տեսած դժվարությունները պատրանք են. ՀՀ տնտեսությունը շարունակում է աճել և ակտիվանալ
Ֆինանսների նախարարության աշխատակիցները պարգևատրվել են Հայրենական Մեծ պատերազմի հոբելյանական շքանշանով
Ապրիլի 20-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Շենգավիթի անձնագրային բաժանմունքից բերման են ենթարկել 1959 թ. ծնված Էդուարդ Ս.-ին:
Քրեական վերաքննիչ դատարանում դերասան Վարդան Պետրոսյանի գործով տուժողների ներկայացուցչի և դատախազի բողոքների վերաբերյալ իր առարկությունները ներկայացրեց դերասանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը: Նա նախ նշեց, որ այս գործով առանցքային հարցը եղել է, թե որտեղ է տեղի ունեցել ավտովթարը՝ ճանապարհի երթևեկելի մասո՞ւմ, թե՞ կողնակում:
Ապրիլի 22-24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 25-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, 22-24-ին լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն թաց ձյան տեսքով:
Newsru.com-ի փոխանցմամբ՝ ՌԴ ՊՆ-ն առաջին անգամ հրապարակել է ռուսական նոր Տ-14 «Արմատա» տանկի լուսանկարը, որը պետք է դառնա մայիսի 9-ին Կարմիր հրապարակում անցկացվելիք զորահանդեսի հպարտությունը: Հաղորդագրության մեջ նշված է, որ նախատեսված է, որ Տ-14 «Արմատան» կդառնա Ռուսաստանի ցամաքային զորքերի հիմնական տանկը: Նախորդ ամիս համացանցում հայտնվել էին տանկի ոչ պաշտոնական լուսանկարները և անգամ նրա մասին տեսանյութ: […]
Նախագահի աշխատակազմը զբաղեցնում է 10.000 քառակուսի մետր տարածք, ինչը բավական շատ է:
Համայնքի ղեկավարը, հանդիսանալով պաշտոնատար անձ, 2013թ. օգոստոսի 26-ին ՍՊ ընկերության հետ կնքել է կապալային աշխատանքների գնման պայմանագիր, որի համաձայն՝ ընկերության կողմից մինչև 2013թ. հոկտեմբերի 16-ը 3 մլն. 290 հազ. ՀՀ դրամի դիմաց համայնքում պետք է կատարվեին մասնակի նորոգման աշխատանքներ:
Օտար երկրներն այդ միջոցառումներին կմասնակցեն նախագահի, խորհրդարանի նախագահի, փոխնախագահի, վարչապետի, նախարարի ու դեսպանի մակարդակով:
Ապրիլի 17-ին, ժամը 22.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարաշի բաժանմունք հաղորդում էր ստացվել, որ գոտկատեղի կտրած ծակած վերքով բուժօգնության է դիմել 1970 թ. ծնված Էռնեստ Զ.-ն:
Հարկային հետաքննության մարմինների և ծառայությունների ղեկավարների համակարգող խորհուրդների միջև ստորագրվել է արձանագրություն:
Ըստ թերթի՝ նրանք իրենց հայաստանյան շրջագայության ընթացքում գաղտնի այցելել են մանկատներ։
Ապրիլի 21-ին, ժամը 14.18-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Դարպաս գյուղում գտնվող էլ. ենթակայանում:
Վարչապետ Ահմեդ Դավութօղլուի երեկվա հայտարարությունը (ապրիլքսանչորսյան ուղերձը) հանրապետության պատմության ամենակարևոր հայտարարություններից մեկն է:
Կարևորելով Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը և միանալով պատմական արդարության համար մղվող` «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով պայքարին՝ CTV-ն իր աջակցություն է ցուցաբերում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների մասին տեղեկատվության տարածման նախաձեռնությանը:
Թուրքիայի վարչապետի արդեն իսկ թոշակառու խորհրդականի հետքայլը չուշացավ: Իրավամբ ցեղասպանության հարցի մասին կատարած համարձակ բարձրաձայնումներից հետո պարզ է, որ նա կա՛մ հրաժեշտ էր տալու իր պաշտոնին, կա՛մ էլ մտածելու տեղիք տար, որ ամեն ինչ վերահսկվում է, եւ վարչապետի կողմից պատվիրված, որը դիպաշարին հետեւողին ավելի էր մղում այդ հայտարարությունների հետևում տեսնելու Անկարայի կողմից կիրառվող մարտավարական հանգրվանները:
«Հայաստանը միջազգային հակամարտությունների կարգավորման բանակցությունների հարթակ դառնալու մեծ ներուժ ունի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանը` անդրադառնալով Երևանում կայանալիք Օլանդ-Պուտին հանդիպմանը:
Կրեմլի իրական նպատակները դուրս են գալիս Ուկրաինայի սահմաններից:
2015 թ. ապրիլի 23-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ժամը 17:00-ից, բաց խորանի մոտ տեղի կունենա Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը, որը կհեռարձակվի ուղիղ եթերով, ինչպես նաև կցուցադրվի Երևանի Հանրապետության հրապարակում տեղադրված մեծ էկրանների վրա: