Օբաման պատրաստ է միանալ «նորմանդական քառյակի» աշխատանքներին. Ջոն Տեֆտ
Эхо Москвы ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Տեֆտը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատրաստ է մասնակցել Ուկրաինայի արևելքում ստեղծված իրավիճակի կարգավորմանն ուղղված՝ «նորմանդական քառյակի» աշխատանքներին, եթե ստացվի համապատասխան հրավեր.
«Կարծում եմ, որ եթե նրան հրավիրեին, ապա նա ուրախությամբ կհամաձայներ մասնակցել այդ գործընթացին»: Տեֆտն ընդգծել է, որ այդ հարցում չունի ուղիղ տեղեկատվություն Օբամայից, սակայն կարծում է, որ Օբաման դրականորեն է նայում «նորմանդական քառյակի» աշխատանքներին միանալուն. «Ես այդ մասին չեմ խոսել նրա հետ, սակայն ինձ թվում է, թե դա այդպես է»:
Ներկա դրությամբ՝ «նորմանդական քառյակի» մեջ մտնում են Ռուսաստանը, Ուկրաինան, Գերմանիան ու Ֆրանսիան: