Դրամանենգություն. Հանցագործություն՝ ոստիկանության ամենօրյա տեսադա
Ժամը 21:20-ի սահմաններում Դեղձուտ – Կանաչուտ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում ГАЗ 2108 մակնիշի 87 MM 077 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի:
Դատարանի վճռով՝ երիտասարդը մեղավոր է ճանաչվել շորթման մեջ և դատապարտվել տուգանքի` 500.000 դրամի չափով: Դատարանը վճռել է մեղմացնել նշանակված պատիժը, վերջնական պատիժ նշանակել տուգանք նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի` 400.000 դրամի չափով:
«Դեպքը բացառիկ էր, բայց պետք է ռիսկի դիմելով՝ հիվանդը քիմիաթերապիա անցներ․ ուռուցքը զարգանում էր ժամ առ ժամ: Ի՞նչ ռիսկեր կարող էին լինել, ընդհուպ մինչև ներարգանդային մահ կարող էինք ստանալ: Հնարավոր է և հղիությունն ընդհատվի, բայց երկրորդ եռամսյակից հետո պտղի վրա չի ազդել քիմիաթերապիան»:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին պլանային աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:
Հռիփսիմե տատը ծաղիկների կապոցը փաթաթում է թերթի մեջ, տոպրակով ծածկում ու քթի տակ խոսում կակաչների, վարդերի ու մյուս բույսերի հետ: Հետո դնում է սեղանի տակ ու շարունակում իր գործը: «Էնքան սիրուն են, սիրտս չի տանի, որ էսպես թողնեմ: Կտանեմ տուն, ջրի մեջ կդնեմ, ու կբացվեն»,- ասում է Հռիփսիմե տատը, նայում իր ընտրած ծաղիկներին ու ժպտում:
Ապրիլի 27-ի առավոտյան ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել Շիրակի մարզի Ողջի գյուղի բնակչուհի Յու. Ազարյանը եւ նրա հայրը՝ Մ.Ազարյանը։ 46-ամյա կնոջ մոտ ախտորոշվել է «երկու կրծքագեղձերի, ձախ նախաբազկի միջին երրորդի դրսային մակերեսի կտրած-ծակած չթափանցող վերք» վնասվածք, իսկ 84-ամյա Մ.Ազարյանի մոտ՝ «ձախ կիսաազդրային շրջանի արյունահոսող կտրած-ծակած չթափանցող վերք» վնասվածք։
Մարդիկ կարծում են, որ իմ և Ռոբերտ դե Նիրոյի միջև մրցակցություն կա: Ես նրան՝ Բոբբիին, բավական լավ եմ ճանաչում, նա իմ լավ ընկերն է, ես և նա նույն բաների միջով ենք անցել:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ավարտվել է մատչելի գնով առանձնատուն գնելու նպատակով իր բնակարանը վաճառել ցանկացող բարեկամուհուց խաբեությամբ խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Արդյոք գիտեի՞ք, որ բանանը հրաշալի միջոց է մազաթափության դեմ պայքարի համար: Իրականում բանանը նաև հրաշալի է մազերի աճի համար և օգտակար է չոր և յուղոտ մազերին: Այս միրգը պարունակում է վիտամիններ, հանքանյութեր և այլ սննդային տարրեր:
Ինչպես տեղեկացրել էինք՝ ապրիլի 27-ին, ժամը 13.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Շինարարների փողոցի թիվ 11 շենքի դիմաց վրաերթի էր ենթարկել 10-ամյա աղջկա, պատճառել վնասվածքներ և դիմել փախուստի:
«Հայաստանը` որպես ԵՏՄ լիիրավ անդամ, կարող է խանգարել թուրքերին միանալ ԵՏՄ-ին, առավել ևս` ազատ առևտրի գոտի զարգացնելիս։ Հայաստանը ցանկության դեպքում կարող է խոչընդոտել Թուրքիային, բայց ես չեմ կարծում, թե Հայաստանը կցանկանա»:
Ապրիլի 27-ին, ժամը 09.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Ամասիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են տեղափոխվել Ողջի գյուղի բնակիչներ, 1969 թ. ծնված Յուլյա Ա.-ն և 1931 թ. ծնված Մաքսիմ Ա.-ն, ովքեր, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չեն եղել հաղորդում տալու:
Որևէ ակտիվ գործողություն մեր պաշտպանյալների մասնակցությամբ չի կատարվում: Մենք տեղեկացել ենք, որ նշանակվել էր փորձաքննություն՝ պարզելու՝ առգրավված առարկաները հանդիսանո՞ւմ են որպես զենք, թե՞ ոչ:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նուրսուլթան Նազարբաևին՝ Ղազախստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Ապրիլի 27-ին, ժամը 17.15-ին, 1974 թ. ծնված Անդրանիկ Ա.-ն ահազանգել է ոստիկանության Ճամբարակի բաժին, որ նույն օրը, ժամը 10-ի սահմաններում, շենքի շքամուտքում, վիճաբանության ժամանակ, 1988 թ. ծնված Արամ Ո.-ն քաշել-պոկել է իր պարանոցի ոսկյա շղթան` խաչով, և դիմել փախուստի` պատճառելով 300.000 դրամի նյութական վնաս:
Նախօրեին՝ ժամը 20:00-ի սահմաններում, 46-ամյա որդին՝ Ռոբերտը, ալկոհոլի ազդեցության տակ, տանը հարվածել է մորը` 70-ամյա թոշակառու Հրանուշին ու մարմնի տարբեր մասերում պատճառել վնասվածքներ:
Դանակահարվածների տան բակում արյան հետքեր էին:
Ծաղկաձորում ավարտվեց շախմատի տղամարդկանց աշխարհի թիմային առաջնությունը: 9-րդ տուրում Հայաստանի հավաքականը Եգիպտոսին հաղթեց 2.5:1.5 հաշվով:
Ըստ Մ. Խորենացո` Հայկ Նահապետի թոռ Գեղամը «Շինում է մի դաստակերտ, որը հետո նրա թոռան Գառնիկի անունով կոչվում է Գառնի»։
«Պապս՝ Վիլհելմ 2-րդ կայսրը, փաստորեն վեր է դասել քաղաքական ու տնտեսական շահերը քրիստոնյաների կողքին կանգնելուց ու նրանց պաշտպանելուց: Իմ նախապապը կարող էր իր ազդեցությամբ կանխել Հայոց ցեղասպանությունը, սակայն ոչինչ չձեռնարկեց: Նրա այդ կեցվածքն ինձ ամաչեցնում, ցավեցնում, մյուս կողմից` նաև բարկացնում է»,- հայտարարեց Գերմանիայի վերջին կայսր Վիլհելմ 2-րդի ժառանգ, արքայազն Ֆիլիպ Կիրիլ Պրուսացին` Հայաստանի «Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցում օրերս կայացած միջեկեղեցական համաժողովի ժամանակ:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 27-ից 28-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության փորձի 1 դեպք, որը բացահայտվել է:
Առաջնային բրոնխիտներին են վերագրում այնպիսի վիճակները, երբ ախտաբանական պրոցեսներն ի սկզբանե զարգանում են միայն բրոնխային համակարգում։ Երկրորդային բրոնխիտներն առաջանում են՝ որպես որևէ այլ հիվանդության արտահայտություն կամ բարդություն։
Ջուրը կօգնի ոչ միայն մարմնից հանել տոքսինները և ավելի արագ նիհարել, այլև կլուծի նյութափոխանակության հետ կապված մի շարք խնդիրներ:
ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակվող Սպառողների վստահության ցուցանիշը (ՍՎՑ) 2015 թվականի առաջին եռամսյակում աճել է։
Մեծի Տան Կիլիկիո Կաթողիկոսությունն այսօր դիմել է Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ պահանջելով վերադարձնել Սիսի իր պատմական Կաթողիկոսարանը:
Դատարանը որոշեց բեկանել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության վերաքննիչ դատարանի կողմից սահմանված ծավալով: Դատարանի որոշմամբ՝ ամբաստանյալ Էդգար Վարագյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնվեց անփոփոխ:
Ավարտվեցին Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, որոնք բացառիկ էին իրենց կազմակերպվածությամբ ու համազգային համախմբվածությամբ: Հատուկ գնահատականի է արժանի միջոցառումների էության եւ կազմակերպման քաղաքակիրթ մատուցումը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ ապրիլի 30-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Նոր Արեշի 19-րդ և 22-րդ փողոցների, Ազատամարտիկների փող. 5-րդ նրբանցքի, Այվազովսկի-Տիտոգրադյան փողոցների խաչմերուկից մինչև Այվազովսկի-Արցախ փողոցների խաչմերուկ և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Գարնան գալու հետ զբոսաշրջիկների հոսքը դեպի Թումանյանի տարածաշրջան ակտիվանում է: