«Հայերը, ի դեմս Կաթողիկոսի, կարող են Թուրքիայից ետ պահանջել իրենց կալվածքները». Ջեֆրի Ռոբերթսոն

«Թուրքիայի իրագործածը Ցեղասպանություն է»,- այսօր Երևանում մեկնարկած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված երկօրյա գլոբալ ֆորումի ընթացքում հայտարարեց միջազգային իրավունքի հայտնի մասնագետ, իրավապաշտպան Ջեֆրի Ռոբերթսոնը:

Նրա բնորոշմամբ` 1915 թվականի իրադարձությունները ունեն մեկ անուն` «Ցեղասպանություն»: Նրա կարծիքով` դրա նպատակը «հայկական խնդրի» վերացումն էր: «Շատ բան է վկայում, որ Ցեղասպանություն տեղի է ունեցել, ինչն էլ նշանակում է, որ ոչ ոք չպետք է աջակցի Թուրքիայի ժխտողականությանը, ինչը բացասաբար է անդրադարձել ինքնին Թուրքիայի վրա: Անթույլատրելի է այն, ինչ Թուրքիան արել է»,- պնդեց Ջեֆրի Ռոբերթսոնը` հավելելով, որ Ցեղասպանությունը մարդկության ամենածանր հանցագործությունն է: Նրա համոզմամբ, հայերը, ի դեմս Կաթողիկոսի, կարող են իրենց կալվածքները ետ պահանջել Թուրքիայից առավել ևս, երբ կա նման փորձ:

 

 

Տեսանյութեր

Լրահոս