Բաժիններ՝

«Թալիբանի» գարնանային հարձակումը նշանակվել է ապրիլի 24-ին

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ աֆղան թալիբները հայտարարել են տարեկան «գարնանային հարձակման» մոտալուտ սկսման մասին: Կամպանիայի մեկնարկը պլանավորված է ապրիլի 24-ին:

Թալիբները հայտարարել են, որ այդ գործողության հիմնական թիրախներ են հանդիսանալու օտարազգի զավթիչները, նրանց ռազմաբազաները, խամաճիկային ռեժիմի պաշտոնյաները, հետախուզության աշխատակիցները, ՆԳՆ-ն ու ՊՆ-ն:

Թալիբները հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն՝ չնայած իր ողջ ռազմական հզորությանը, պարտություն է կրել Աֆղանստանում և հարկադրված է եղել հեռանալ երկրից՝ լքելով իր ռազմաբազաները: Ներկա դրությամբ Աֆղանստանում գտնվում է ամերիկյան զորքերի 10.000-անոց կորպուս, ինչպես նաև ՆԱՏՕ-ի երկրների 3000 զինծառայող:

ԱՄՆ-ի պլաններով՝ մինչև 2015 թվականի ավարտն Աֆղանստանում պետք է մնա 5000 ամերիկացի զինծառայող, իսկ մինչև 2016 թվականի ավարտն Աֆղանստանից հեռանալու են օտար բոլոր զորքերը:

2001 թվականից սկսած՝ Աֆղանստանում զոհվել է մոտ 3500 օտարազգի զինվորական, որոնցից 2200-ն ամերիկացիներ են: Միայն 2014 թվականին Աֆղանստանում սպանվել է 3200 (տեղի) քաղաքացի և 4600 աֆղան զինվորական ու ոստիկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս