«Ամոթ է՝ Նիկոլ Փաշինյանի ամբողջ խոսքը, բառապաշարը, սպառնալիքները քրեական ենթամշակույթի մաս են. սա բոլորիս համար վիրավորական է». Իրավապաշտպան

Շաբաթվա սկզբին Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում Կառավարության 5-ամյա ծրագրի եզրափակիչ ելույթում կրկին գործի էր դրել իր բառապաշարի ողջ գոհարները և սպառնացել իր ընդդիմադիրներին՝ ասելով, թե բոլորը պետք է նստեն։

«Այո՛, պտի նստեն, Ծառուկյան Գագիկն ու Քոչարյան Ռոբերտը պտի փող չունենան, որ կաշառք բաժանեն, սա իմ քաղաքական հանձնառությունն է, ու այն պետությունը, որ սա չի անի․․․ չի կարա չանի, սա իմ ասածը չի, սա Հայաստանի ժողովրդի ասածն է, փորձվի մեկը չանի»,- վրդովված հայտարարել էր նա։

Փաշինյանը նաև սպառնացել էր, թե՝ «մաֆիայի ժամանակները պրծել են», «ասել եմ՝ կզզացնելու եմ, կզզացնելու եմ»։

Նիկոլ Փաշինյանն իր ծրագիրը ներկայացնելու ժամանակ հայտարարեց, թե Կառավարությունը մեծ տեղ է տալու կրթությանը, ռազմավարական ուղղություններից է լինելու, հետևաբար՝ մարդիկ լսելով ԱԺ ամբիոնից ելույթ ունեցող Նիկոլ Փաշինյանի բառապաշարը, ի՞նչ են սովորելու, արդյո՞ք հավատալու են, որ կրթությունը կառավարության ռազմավարական ուղղություններից է։

Կարդացեք նաև

Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի բառապաշարը չի պարունակում քրեական ենթամշակույթին բնորոշ տարրեր։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի խոսքով՝ ոչ միայն վերջին օրերին, այլև դրանից առաջ էլ, այդ թվում՝ նախընտրական ու ընտրական փուլերում ասել է, որ Նիկոլ Փաշինյանի ոճը, խոսքն անընդունելի է համարում։

«Դրանք իրենց մեջ պարունակում են փողոցային բառապաշար, պարզաբանումների, փողոցային, քրեական ոլորոտից են։ Ինքը չլինելով քրեական ենթամշակույթի կրող, չգիտես ինչու՝ հայտնվելով վարչապետի աթոռին, որոշել է այդ ենթամշակույթով առաջնորդվել։ Նրա ամբողջ խոսքը, բառապաշարը, մտածողությունը, սպառնալիքներն, այդ ամբողջը քրեական ենթամշակույթի մաս են»,- 168.am հետ զրույցում նշեց Վարդան Հարությունյանը։

Հարցին՝ պետական լրատվամիջոցներն արդյո՞ք այդ բառապաշարով պետք է Նիկոլ Փաշինյանի խոսքը եթեր հեռարձակեն, Վարդան Հարությունյանը պատասխանեց՝ յուրաքանչյուր լրատվամիջոց ինքն է որոշում աղբո՞վ լցնի իր եթերը, թե՞ մաքուր եթեր տրամադրի դիտողին ու լսողին։

«Նման բառապաշարն ընդունված չէ, փողոցում էլ, ընտանիքում էլ, առավել ևս՝ ԱԺ ամբիոնից։ Մենք ունենք մեր լեզուն՝ օրենքով ընդունված, որը չի ընդունում ոչ այն «ա»-երը, որոնցով հաճախ խոսում են, և մնացած բոլոր հայհոյախոսությունները՝ իրենց մրցակիցների, քաղաքական մրցակիցների նույնիսկ թիմակիցների նկատմամբ։

Այս ամենը ծիծաղելի չէ, շատ վիրավորական է այդ բառապաշարը բոլորիս համար, ամոթ է, բայց սա է այն իրականությունը, որտեղ մենք բոլոր ապրում ենք»,- ընդգծեց Վարդան Հարությունյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31