Բացի խոհարարության մեջ լայն կիրառումից, մանանեխը նաև օգտագործվում է այրվածքների և մկանային ցավերի ժամանակ: Մանանեխը (горчица) հաստ շերտով տարածեք այրվածքի վրա, և ցավը կանցնի:
System Of A Down խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը Time ամսագրում անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած համերգին և Հայոց Ցեղասպանության ճանաչման խնդրին: Time-ը գրում է. Սերժ Թանկյանը System Of A Down-ի երգիչն է:
Panarmenian-ը գրում է, որ այսօր Շարլ Ազնավուրը այցելել է Դալմա Գարդեն Մոլ:
Մահացել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի քույրը՝ Իսկուհի Տեր-Պետրոսյանը
Բազմակի հարվածների հետևանքով հարևանուհու` պարանոցի ձախ կեսի քերծվածքի, ձախ դաստակի, ձախ ձեռքի 5-րդ մատի, ձախ բազկի, ձախ կրծքի, աջ ազդրի, աջ հետույքի, աջ սրունքի արյունազեղումների ձևով պատճառել է առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
«Թումոյում» հավաքված երաժիշտները, ի թիվս այլ հարցերի, խոսեցին նաև ռաբիսի մասին: Տիգրան Համասյանն այն կարծիքին էր, որ հեռուստատեսությունները պետք է ցենզուրա կիրառեն, իսկ երբ լրագրողները Լիլիթ Պիպոյանին կանչում են եթերից խոսելու ռաբիսի դեմ, նա մերժում է` ասելով, ինչո՞ւ եք ինձ կանչում, հեռուստատեսությունների ղեկավարներին կանչեք, նրանք են թույլ տալիս ռաբիսը եթերում:
Հարցին, թե միշտ լինելո՞ւ են Հայաստանն ու հայկական երաժշտությունը, Լիլիթ Պիպոյանը պատասխանեց. «Հայկական երաժշտությունը միշտ կլինի: Հայաստանը միշտ կլինի»:
Ապրիլի 25-ին, ժամը 17.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան և Մարգարյան փողոցների խաչմերուկի մոտակայքում «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենայից ծուխ է նկատվում:
«ԵԽ դիրքորոշումն ու տեսակետը շատ հստակ է: Կարևոր էր այդ տեսակետը ևս մեկ անգամ հիշեցնելն ու վերահաստատելը՝ բարձրացնելու համար հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ոգին՝ շատ կարևոր մի հույսով, որ հայ-թուրքական հարաբերությունների ապագան այլ, ավելի կառուցողական է լինելու»:
Առողջ և լավ մարսողական համակարգն օրգանիզմի առողջության հիմնական գրավականն է: Բոլոր հիվանդությունների հիմնական պատճառն այն սնունդն է, որը մենք ընդունում ենք:
Ապրիլի 25-ին, ժամը 00.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սևքարեցի Սաքոյի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է էլ. սյանը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այսօր ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում «The Beautified Project» խմբի անդամ Անդրե Սիմոնյանը Տիգրան Մանսուրյանին նվիրեց «Արագիլ» երգի իրենց տարբերակի ձայնագրության երիզը: Նա խնդրեց մաեստրոյին լսել և իր կարծիքը հայտնել երգի այդ տարբերակի վերաբերյալ: Տ. Մանսուրյանը մեծ ուրախությամբ վերցրեց ձայնագրության երիզը, խմբի անդամների կոնտակտները և խոստացավ անպայման լսել ու իր կարծիքը հայտնել:
Այսօր «Թումո» կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, լրագրողներից մեկի այն հարցին, թե Աֆրիկյանների շենքի պահպանման համար պայքարը, որին նաև Տիգրան Համասյանն էր միացել, արդյունք չտվեց և ի՞նչ է զգում երաժիշտը այդ առումով, Տիգրան Համասյանն ի պատասխան հիշեցրեց եվրոպական քաղաքաշինության ներկա մոտեցումները:
Երբ մենք մեծանում էինք, այն ամենը, ինչ անում էր իմ հայրը՝ մեր ժառանգության մասին խոսելն էր:
Ապրիլի 24-ին, ժամը 15.30-ին, 1969 թ. ծնված Արտակ Խ.-ն ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է տվել, որ Գեղաշեն գյուղում գտնվող իր 1.500 քմ տնամերձ հողամասի մետաղյա անկյունակներով և ցանցով կազմված ցանկապատը քանդել և գողացել է համագյուղացին` 1987 թ. ծնված Նորայր Ղ.-ն` պատճառելով 200.000 դրամի նյութական վնաս:
Այսօր երեկոյան հայ երիտասարդները «հերթապահում» էին «Գոլդեն Թյուլիպ» հյուրանոցի մուտքի մոտ՝ սպասելով Շարլ Ազնավուրին և Սերժ Թանգյանին:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ լրագրողներից մեկը SOAD խմբի մենակատար Սերժ Թանգյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ է մտածում նա Հայաստանի բանտերում գտվող քաղբանտարկյալների մասին:
Շենքի փլուզման մասին տարածքի բնակիչներն իմացել են բարձր աղմուկից: Ականատեսների խոսքերով` սկզբից աստիճանաբար ընկել են հին շենքի քարերը, ապա մեծ աղմուկով փլուզվել է շենքի տանիքը:
Այսօր տեղի է ունենալու «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի որդու՝ ռեժիսոր Կարին Հովհաննիսյանի՝ «1915» ֆիլմի պրեմիերան:
Էկզեման տարածված է մարդկանց 9-30 տոկոսի մոտ: Այն ի հայտ է գալիս ատոպիկ դերմատիտի և կոնտակտային դերմատիտի արդյունքում: Ատոպիկ դերմատիտը հիմնականում փոխանցվում է ժառանգաբար, սակայն կարող է նաև առաջանալ փոշու բացիլների, մրսածության և օդի բարձր խոնավության պատճառով:
Ապրիլի 25-ին, ժամը 17.21-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Այգեձոր գյուղի երկհարկանի տներից մեկի առաջին հարկում:
Ցուցահանդեսի կազմակերպիչներն են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և Հայաստանի զարգացման հիմնադրամը: Ցուցահանդեսն անց է կացվում արտահանմանն ուղղած արդյունաբերական քաղաքականության պետական աջակցության ծրագրերի շրջանակում:
Ապրիլի 27-28-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ:
Ապրիլի 24-ին, ժամը 13.30-ին«Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Գյումրի ճանապարհի 33-րդ կմ-ին՝ Ջաջուռ գյուղի մոտ, վրաերթի է ենթարկել 1991 թ. ծնված Արման Բ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ինչպես և սպասվում էր, ապրիլի 24-ին ArmenianGenocide100.org-ը` 100-րդ տարելիցի միջոցառումների պաշտոնական կայքը, դարձավ հարձակումների հիմնական թիրախը:
Սերժ Թանգյանն այն կարծիքին էր, որ մեր մելամաղձոտությունը նույնիսկ տարբեր է տարածաշրջանի ժողովրդի երգերի մելամաղձոտությունից, ինչին ի պատասխան Լիլիթ Պիպոյանն ասաց` Սերժ, բայց քո երգերը մելամաղձոտ չեն, էներգետիկ են և ճեղքող, իսկ Տիգրան Մանսուրյանն էլ ասաց, որ՝ այո՛, մելամաղձոտությունը կա, բայց փոխարենը մենք ունենք նաև ուրախ և լուսավոր երգեր:
Ապրիլի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպել է մոտ 50 երկրի կուսակցությունների երիտասարդական թեւեր ներկայացնող «Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպության` DEMYC-ի անդամների հետ: Հանդիպմանը ներկա էր ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը:
Այսօր՝ ապրիլի 25-ին, վթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում Աբովյան փողոցում՝ «Երևան» հյուրանոցի դիմաց, Mercedes մակնիշի 07 QQ 777 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Արմեն Մարտիրոսյանը բախվել է ճանապարհին կայանված Toyota մակնիշի ավտոմեքենային:
«Ես երազել եմ ամեն մեկիդ հետ առանձին շփվել, բայց չորսիդ հետ միասին չեմ էլ երազել»,- այսօր ԹՈՒՄՈ կենտրոնում հրավիրված երաժշտական հանդիպման ժամանակ հայտարարեց հումորիստ, դերասան, երգահան Գարիկ Պապոյանը՝ դիմելով Տիգրան Մանսուրյանին, Տիգրան Համասյանին, Սերժ Սանգյանին և Լիլիթ Պիպոյանին:
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառումները տպավորել են «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր ամերիկաբնակ Հարութ Սասունյանին: