Բաժիններ՝

Քաջարանում բեռնատար է կողաշրջվել․ փրկարարները վարորդի դին դուրս են բերել արգելափակումից

Օգոստոսի 30-ին՝ ժամը 13։59-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան քաղաքում գտնվող հանքի տարածքում բեռնատար է կողաշրջվել։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «BelAZ» մակնիշի բեռնատարը ճանապարհի ոլորաններից մոտ 70 մետր ցած է գլորվել և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը մահացել է։

Փրկարարները վարորդի դին դուրս են բերել արգելափակումից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31