«ԱՄՆ-ն Ցեղասպանության չարիքի հետևանքները կրողներից է». ցեղասպանագետ

«Ժամանակն է, որպեսզի արևը շողա Հայաստանի երկնակամարում»,- այսօր Երևանում «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարեց Ավստրալիայի Դիկինի համալսարանի պատմության, ժառանգության և հասարակության դպրոցի գիտաշխատող, Ցեղասպանագիտության միջազգային ասոցիացիայի առաջին փոխնախագահ, դոկտոր Դոննա-Լի Ֆրիզը:

Ըստ նրա՝ լեհ իրավագետ Ռաֆայել Լեմկինը, ով մեծ ներդրում է ունեցել Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայի ընդունման գործում, կապշեր՝ տեսնելով ժխտողականության հոդվածները: Դոննա-Լի Ֆրիզի խոսքով՝ դրա  մասին գրվել է ամենուր, Մադրիդից մինչև Մելբուռն: Նա նշեց, որ միջազգային հանրությունը դժկամություն է դրսևորում ցեղասպանությունը դատապարտելու ուղղությամբ, բայց Ցեղասպանության լուսաբանումն ամրապնդում է մարդկության արժեքները:

«Ցեղասպանության հիշողությունն այնքան կարևոր է ցեղասպանվածների համար, որքան ցեղասպանություն կատարածների համար: Այսօր թուրքերը յուրովի են հիշում ցեղասպանությունը»,- ասաց Դոննա-Լի Ֆրիզը:

Նա նշեց, որ Հոլոքոստից հետո ինքնաբերաբար ենթադրում էին, որ Ցեղասպանությունը անբարոյականություն է և բարոյականության խեղումն է դրա պատճառը: Դոննա-Լի Ֆրիզի խոսքով՝ ՄԱԿ-ի բոլոր ազգերը կարող են ցեղասպանության հարցերն առաջ քաշել՝ խոսափելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում որոշ պետությունների կողմից վետո դնելուց:

Կարդացեք նաև

Ցեղասպանագետը նշեց, որ Լեմկինի արխիվային փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նա հասկացել էր կոլեկտիվ հիշողության նշանակությունը:

«ԱՄՆ-ը Ցեղասպանության չարիքի հետևանքները կրողներից է և պարտավոր է Ցեղասպանության բազմաթիվ տուժածների հետևանքներ հատուցել»,- ասաց Դոննա-Լի Ֆրիզը:

Տեսանյութեր

Լրահոս