«Թուրքիան ընդունում է կատարված դեպքերը». Ուիլյամ Շաբաս

Լոնդոնի Միդլսեքս համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր Ուիլյամ Շաբասն այսօր Երևանում «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ նշեց, որ ինքը մեծացել է մի միջավայրում, որտեղ շատ է արծարծվել Հայոց ցեղասպանության հարցը:

«Իմ հոգում հայ ժողովրդի տանջանքներն են մնացել»,- ասաց նա:

Ու. Շաբասի խոսքով՝ սա Հայոց ցեղասպանության կարևոր տարելից է, բայց նաև միջազգային իրավագիտության առումով է կարևոր տարելից, քանի որ 100 տարի առաջ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով՝ հայության նկատմամբ կատարվածը բնորոշելով որպես «մարդկության և քաղաքակրթության դեմ ուղղված հանցանք», ինչն այս ձևակերպման առաջին ամրագրումն էր նման բարձր մակարդակով, սակայն հետո այդ նախագիծը վերափոխվեց և դարձավ «քրիստոնեության և քաղաքակրթության» դեմ հանցաքի մասին: Իր կարծիքով՝ այդ փոփոխության հեղինակները չեն հասկացել, որ «մարդկություն» բառը փոխել են:

Շաբասը նշեց, որ Թուքրիան ընդունում է կատարված դեպքերը, և եթե միջազգային տրիբունալ ձևավորվի, նա կընդունի այն: Ըստ նրա՝ ցեղասպանության պարադիգմերից մեկը հայերի ջարդն էր:

Կարդացեք նաև

Նա նշեց, որ կարծիք կա, թե միգուցե ցեղապանություն բառը չպետք է օգտագործվի 2015թ. դեպքերի հետ կապված, քանի որ կոնվենցիայի համաձայն այն չի կարող օգտագործվել փաստաթղթի ընդունումից առաջ կատարված դեպքերի մասին, իսկ կոնվենցիան ընդունվել է 1948թ.: «Իրենք չեն ուզում վիրավորել գիտեք թե ում: Խորվաթիան ընդդեմ Սերբիայի գործով միջազգային դատարանի դատավճռով 1948թ.կոնվենցիան չի կարող հետադարձ ուժով կիրառվել: Բայց դա անմիտ պատճառաբանություն է: Իրավաբանները թերմեկնաբանում են իրադարձությունները մշտապես: Կարևոր հարց է, որ կոնվենցիան գործում է, որ պարտավորություն դնի մի շարք ոլորոտներում: Դրա համար իրենք չեն ուզում սահմանափակումներ դնել: Նրանցից շատերը մեծ կմախքներ ունեն իրենց պահարաններում պահած»:

Տեսանյութեր

Լրահոս