
1915թ. տեղի ունեցած Ցեղասպանության հետ առնչվելը բարդ գործ է փաստաբանի համար. Ուիլիամ Շաբաս

«Փաստաբանները Ցեղասպանության հետևանքով հայերի կորցրած ունեցվածքի ետ վերադարձման ուղիներ պետք է փնտրեն»,- այսօր Երևանում մեկնարկած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված երկօրյա գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարեց միջազգային իրավունքի հանրահայտ մասնագետ, իրավապաշտպան Ջեֆրի Ռոբերթսոնը:
Նա նշեց, որ փաստաբանները կարող են ունեցվածքի, կալվածքների փոխհատուցման պահանջ ներկայացնել և դրական ելքեր արձանագրել: «Նրանք պետք է ուղիներ դիտարկեն ունեցվածքի վերադարձման և փոխհատուցման համար, բարդ գործ է դա, բայց հնարավոր է, շատ ուղիներ պետք դիտարկել»:
Իր հերթին միջազգային քրեական իրավունքի մասնագետ Ուլիամ Շաբասն ասաց, որ այնպես չէ, որ փաստաբաններն այդ մասին չեն մտածում: «Անցյալի հանցագործությունների` 1915թ. տեղի ունեցած Ցեղասպանության հետ առնչվելը բարդ գործ է փաստաբանի համար»,- ասաց նա: