Ապրիլի 22-25-ը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով փրկարար ծառայության ստորաբաժանումները Երևան և էջմիածին քաղաքներում անցնելու են ուժեղացված ծառայության:
Երկնային մարմինները և երևույթները մեծ չափով ազդել են հնագույն մարդու գիտակցության վրա, և աստղագիտական անվանումները շատ հաճախ արտացոլվել են տարբեր ազգերի մշակույթներում` կրոնական պատկերացումներից՝ մինչև բանահյուսություն և արվեստի տարբեր տեսակներ: Մարդկության գոյության վաղ ժամանակներից քաղաքակրթությունները հիմնել են կրոնական համոզմունքներ, որոնք զգալի չափով ներառում են Արևի նշանակությունը։
Թմրամիջոց հյուրասիրողն ու հյուրասիրվողը՝ ոստիկանությունում:
Լուսանկարիչ Արամ Կիրակոսյանը ծնվել է Երևանում, սովորել է Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայի հեռուստառեժիսուրա բաժնում: 2013 թվականին ունեցել է «Խելագարանք» անհատական ցուցահանդեսը: Հաջորդ տարի ունեցել է «Արտագաղթի դեմքը» ցուցահանդեսը: Համագործակցում է «Vogue» ամսագրի հետ ու, ինչպես ինքը նշեց, ոգևորվում է, երբ իր աշխատանքը գնահատում են: 2010 թվականին մասնակցել է «Ինտերնյուզի» «Ալտերնատիվ վյու» նախագծին: 2014 թվականին մասնակցել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կազմակերպած Երիտասարդ վավերագրողների կարճամետրաժ ֆիլմերի մրցույթին և «Լավագույն պատմություն» անվանակարգում հաղթել՝ իր «Գեղեցիկ մարդիկ» ֆիլմով:
Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանին լարվածությունը վերջին 3-4 օրերին մի փոքր ակտիվացել է: Տավուշի մարզի Չինարի, Չորաթան, Արծվաբերդ գյուղերի բնակիչները, չնայած թշնամու կողմից շարունակվող կրակոցներին, շարունակում են իրականացնել գյուղատնտեսական աշխատանքներ:
Ապրիլի 20-ին, ժամը 22.50-ին, ոստիկանության Թումանյանի բաժինում ահազանգ էր ստացվել, որ Սանահին կայարան թաղամասում գտնվող խանութում պայթյուն է տեղի ունեցել:
1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ իրագործած տեղահանման ու ջարդերի ականատես է եղել Աքորու բնակիչ Արաքսյա Մարտիրոսյանի հայրական ընտանիքը:
Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը Թվիթերում գրել է. «Ֆլամանդական խորհրդարանը Բրյուսելում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև է ընդունել»:
Սերժ Սարգսյանն այսօր հարցազրույց է տվել մի շարք արտասահմանյան լրատվամիջոցների։
«Մեր երկրում այդ ողբերգությունը միշտ ընկալել են որպես սեփական ցավ եւ ողբերգություն։ Ռուսաստանի դիրքորոշումը եղել եւ մնում է օբյեկտիվ եւ հետեւողական, ազգային հողի վրա զանգվածային ոչնչացմանը չի կարող արդարացում լինել։ Միջազգային հանրությունը կոչված է անելու ամեն ինչ, որ նման չարագործությունները երբեք եւ ոչ մի տեղ չկրկնվեն…»:
ՀՀ կառավարությունը իր այսօրվա նիստում հավանություն է տվել «Միջազգային կազմակերպության հետ Եվրոպական Միության օժանդակության համաձայնագրով («Աջակցություն Հայաստանի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի Երևան-Բավրա հատվածին) ՀՀ-ի համար նախատեսված իրավունքների և պարտավորությունների ստանձնմանը:
«Օրթոպեդիայի և վնասվածքաբանության» գիտական կենտրոնի աշխատակիցը ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի մարտի 21-ին` ժամը 12:00-ի սահմաններում, հիշյալ գիտական կենտրոնի բակային հատվածում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը գիտական կենտրոնի բժշկի հետ վիճաբանել են, որի ընթացքում ուղևորը ձեռքով հարվածել է նրան, իսկ վարորդը գազային ատրճանակով կրակել է բժշկի դեմքին` պատճառելով մարմնական վնասվածք:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու դեպքի առթիվ, որն առաջացրել է «Գյուղարտ» ՓԲ ընկերության թվով 18 աշխատակիցների զանգվածային հիվանդացում։
Թուրքական մամուլի առաջին էջերում է հայտնվել Հայաստանի նախագահի հարցազրույցը թուրքական CNNturk-ին։ Ըստ News.am-ի՝ Հայաստանի նախագահը նշել է, որ այս տարածաշրջանում թե հայերն են, թե թուրքերը եւ հայերը չեն ընտրել հարեւան լինելը։
Ականի պայթյունի հետևանքով պաշտպանության բանակը մարդկային կորուստ չի ունեցել
Դատապարտում ենք աշխարհում` մասնավորաբար Մերձավոր Արևելքում ազգային և կրոնական հողի վրա շարունակվող բռնությունները, որոնք պատճառ են դառնում մարդկային ցավալի կորուստների և հոգևոր ու մշակութային արժեքների և ժառանգության անդառնալի ոչնչացման…
healthyfoodstar.com-ը մի բաղադրատոմս է ներկայացրել և նշել՝ եթե չեք ցանկանում գործ ունենալ քաղցկեղի հետ, ապա ձեզ հարկավոր է այս բնական բաղադրատոմսը, որը ներկայացնում ենք ստորև.
Ապրիլի 21-ին, ժամը 14.30-ին, Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 6 հասցեի դիմաց «Կասիր» մակնիշի մոտոցիկլետ է կողաշրջվել:
Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Հայաստան է ժամանել Գերմանիայի վերջին կայսր Վիլհելմ 2-րդի ծոռնորդի, լյութերական հովիվ, արքայազն Ֆիլիպ Կիրիլ Պրուսացին, ով արդեն իսկ հասցրել է լինել Ծիծեռնակաբերդում՝ հարգանքի տուրք մատուցելով 1.5 միլիոն զոհված հայերի հիշատակին:
Ապրիլի 21-ին, ժամը 5-ին, ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները Վանաձորի Անդրանիկի փողոցի թիվ 45 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1980 թ. ծնված Էդգար Մ.-ին` իր վարած «ԳԱԶ-2402» մակնիշի ավտոմեքենայով, և 1996 թ. ծնված Հովհաննես Ս.-ին:
Անկարայում Վատիկանի դեսպանատնից հայտնել են, որ Վատիկանը չի մասնակցելու Գալիպոլիի միջոցառումներին:
Ապրիլի 22-ին Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքին մերձակա եզդիական սրբատեղիում անցկացվեց հանդիսավոր միջոցառում, որի շրջանակներում մեկ անգամ ևս անդրադարձ կատարվեց հայ և եզդի ժողովուրդների դարավոր բարեկամությունը, վկայակոչվեցին եղբայրական ժողովուրդների պատմության միասնական դրվագները:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ գիշերային ակումբում խուլիգանություն կատարելու և ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ։
Ռ. Մեհրաբյանի խոսքով՝ այսօր ԱՄՆ-ը, «ի տարբերություն մեր, այսպես կոչված՝ ռազմավարական դաշնակցի», իր ռազմավարական դաշնակցին «հիմար» իրավիճակի մեջ չի գցում:
«Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպության (DEMYC) խորհրդի հավաքի շրջանակներում Հայաստան ժամանած DEMYC-ի նախագահ Խավիեր Ուրտադո Միրան` DEMYC-ի փոխնախագահ, ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության անդամ Լիլիթ Բեգլարյանի ուղակցությամբ, ապրիլի 20-21-ը ճանաչողական այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում էր։
Նախագահ Սերժ Սարգսյանը «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հասարակական-քաղաքական գլոբալ ֆորումի շրջանակներում այսօր հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ:
Եկեղեցու կառուցման բարերարն է ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանը, նախագծի հեղինակը՝ ճարտարապետ Արտակ Ղուլյանը:
Տավուշի մարզի 8 բնակավայրերի՝ գնդակոծության հետևանքով պատճառված վնասները վերացնելու համար ֆինանսական աջակցության տրամադրման նպատակով Տավուշի մարզպետարանին կհատկացվի ավելի քանի 3.7 մլն դրամ:
Ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը «Variety»-ի տվյալներով դարձել է աշխարհի ամենաազդեցիկ կինը: Նա այս կոչմանն արժանացել է բարեգործական տարբեր ծրագրերի համար:
Ապրիլի 21-ին, ժամը 22.00-ին, 1995 թ. ծնված Սարգիս Գ.-ն ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է տվել, որ ժամը 21.00-ի սահմաններում Մարտունու Կամոյի փողոցում գտնվող սուպերմարկետի հետնամասում, վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել է 1978 թ. ծնված Արտակ Գ.-ի ձեռքին` պատճառելով վնասվածք: