Բաժիններ՝

Սաակաշվիլին այցելել է Դոնբաս, սակայն չի կարողացել հասնել առաջնագիծ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխեիլ Սաակաշվիլին երեկ այցելել է Ուկրաինայի արևելքում գտնվող հակաահաբեկչական գործողության գոտի:

Դոնբասում նա ցանկացել է տեսնել իր հայրենակիցներին, որոնք մարտնչում են Ուկրաինայի ինքնիշխանության համար: Հաղորդվում է, որ Սաակաշվիլին զինյալների կողմից ականանետերի ու դիպուկահար հրացանների կրակոցների պատճառով չի կարողացել ընկնել առաջնագիծ:

Վրաստանի նախկին նախագահն այցելել է բաժանարար գծից ոչ հեռու տեղակայված ստորաբաժանումներից մեկը, ուր հայտարարել է. «Բոլորը շատ լավ հասկանում են, որ առանց ապագայի, առանց այս պայմաններում ուկրաինական պետականությունը պահպանելու՝ ապագա չունեն ո՛չ Վրաստանը, ո՛չ Մոլդավան, ո՛չ էլ հետխորհրդային մյուս երկրները: Պետք է հաղթանակի հասնել այժմ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930