Բաժիններ՝

Լեհաստանը գնում է Patriot զենիթահրթիռային համալիրներ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լեհաստանի կառավարությունը հավանության է արժանացրել ամերիկյան արտադրության Patriot զենիթահրթիռային համալիրներին առնչվող՝ Պաշտպանության նախարարության պատվերը:

Այս մասին հայտնել է Լեհաստանի ՊՆ-ն: Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին հայտարարել է, որ Լեհաստանը գործարքի կնքման համար անմիջական բանակցություններ կվարի ԱՄՆ-ի հետ: Գործարքը գնահատվում է 5 միլիարդ դոլար: Ավելի վաղ փորձագետները կարծիք էին հայտնել, որ նախագիծը կարող է ավարտվել 2022 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս