Ռուսաստանը ցանկանում է, որ մյուս երկրները նույնպես, ինչպիսիք են Սիրիան, Իրաքը, Լիբիան, ապրեն խաղաղ:
Երեկ ամբողջ օրը Երեւանում ներքաղաքային ուղեւորափոխադրումներ իրականացնող 57 համարի երթուղայինը չէր գործում: Լուրեր էին շրջանառվում, որ երթուղայինի «պլանը», որը վարորդների կողմից ամեն օր վճարվում է գծատիրոջը, կտրուկ բարձրացել է, ինչից դժգոհելով` վարորդները բունտ են արել` որոշելով դուրս չգալ երթուղի:
Այս մասին հայտնել է Վրաստանի ՊՆ-ը:
Գյուլը վստահություն է հայտնել, որ օգոստոսին երկրում կայանալիք նախագահական ընտրությունները կտարբերվեն պետության ղեկավարի նախկին ընտրություններից:
Հունիսի 5-ին, ժամը 19.30-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արագած գյուղի ջրանցքում տղամարդու դի է նկատվել:
Ժամը 00:10-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից, որ վրաերթի հետևանքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով գիտակցության չգալով՝ մահացել է:
«Հանդիպումն առաջնորդներն ավարտել են ձեռքսեղմումով, բայց դա տեղի է ունեցել արդեն առանց հեռուստախցիկների» ,-պարզաբանել է Պուտինի մամուլի քարտուղար Պեսկովը:
Նախագահական ընտրություններում Սիրիայի քաղաքացիների բարձր ակտիվությունը «հզոր ուղերձ է Արեւմուտքին եւ Սիրիայի դեմ պատերազմում ներգրավված մյուս երկրներին»:
Երբեմն տարբեր մասնագիտության բժիշկներ (ուռոլոգ, սեքսապաթոլոգ, գինեկոլոգ, մաշկավեներոլոգ…) բուժում են նույն հիվանդությունները: Հետևաբար ինչպե՞ս հիվանդը կողմնորոշվի, թե ո՞ր մասնագիտության բժշկին պետք է դիմել, և ո՞վ է իրավասու տվյալ հիվանդության բուժման համար:
Քրեական գործը քննելու է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը:
Դատախազությունը զգուշացրել էր, որ հսկողություն իրականացնող դատախազները ԶԼՄ-ներում նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների կամ ստուգման ենթակա հանգամանքների վերաբերյալ հրապարակումների դեպքում ձեռնարկելու են օրենքով սահմանված քրեադատավարական ներգործության միջոցներ, դրանց` լրատվության միջոցին հայտնի դառնալու աղբյուրի, հանգամանքների պարզումը և այդ կապակցությամբ անհրաժեշտ քննչական ու դատավարական գործողությունների իրականացումը: Միաժամանակ Դատախազությունը զգուշացրել էր, որ մեղավորները կպատժվեն օրենքով սահմանված կարգով:
Նրանք, ովքեր Միկոյանին ու պոլիտբյուրոյի մյուս անդամներին համարում են ժամանակի զոհեր, կհամաձայնեի՞ն մեկ ժամով գտնվել ստալինյան բանտում: Վերջերս ընթերցեցի 1939 թ. ձերբակալված Մեյերհոլդի նամակը Մոլոտովին: «Ինձ այստեղ ծեծում էին՝ հիվանդ, 65-ամյա ծերունուս: Պառկեցնում էին դեմքով գետնին, ռետինե մահակներով հարվածում էին կրունկներիս ու մեջքիս»:
Սեռական հակում ունեցողները (Sex addicts) հաճախ անկարող են հրաժարվելու կամ փոխելու իրենց սեռական հակումներն ու դրսևորումները: Այս մարդիկ մեծամասամբ տառապում են մարդկային և ինտիմ հարաբերության խնդիրներով: Նրանց ֆանտազիան կամ սեքսի նախապատրաստումն ավելի բուռն է, քան բուն սեքսը:
Շագանակագեղձի մերսումը նախկինում կիրառվել է քրոնիկական պրոստատիտի բուժման նպատակով և շարունակում է կիրառվել որոշ երկրներում: Սակայն ունի մի շարք հակացուցումներ, ինչպիսին են` սուր պրոստատիտը, որի ժամանակ կարող է առաջանալ սեպսիս: Շագանակագեղձի քաղցկեղը նույնպես հակացուցում է մերսման համար:
Գրպանահատ եռյակը և «փորձառու» պարագլուխը:
Սուր պիելոնեֆրիտը (երիկամի ավազանի բորբոքում) համարվում է կյանքին սպառնացող հիվանդություն և կարիք ունի շտապ ախտորոշման և բուժման:
Հունիսի 3-ին, ժամը 04.50-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երևանի Ա. Խաչատրյան փողոցի 24 շենքի 2-րդ շքամուտքում մի մարդ ինչ-որ բան է կոտրում:
Անցած տարվա սկզբին Երևան կատարած այցի ընթացքում Վրաստանի արդեն նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր, որ Աբխազիայի միջով երկաթուղին անպայման կվերականգնվի: «Իհարկե, ճանապարհը պետք է բացվի, և այն կբացվի։ Այդ ճանապարհը կլավացնի հարաբերությունները Աբխազիայի հետ և կբարելավի տնտեսությունը։ Սակայն ցավոք, շատ հաճախ այն, ինչ լավ է տնտեսության համար, վատ է քաղաքականության համար։ Կարծում եմ, որ այդ հարցը չափազանց քաղաքականացված է։ Ճանապարհի բացումը պետք է տեղի ունենա այն ժամանակ, երբ այդ հարցը իրարանցում չի առաջացնի»,- ասել էր Իվանիշվիլին:
Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը՝ պարոն Շարմազանովը նշեց, որ նման ցինիզմը մեկնաբանել չի կարող:
Վերջերս մենք արտագնա նիստ էինք անում Դիլիջանում, այնտեղ նախատեսվում է Դիլիջանը և հարակից 6-7 գյուղերը միավորել մի համայնքի մեջ, և այս դեպքում խնդիր չի առաջանում, թե ով է տանող ուժը: Բացի այդ՝ ամեն մի գյուղ ունենալու է իր համայնքային ներկայացուցիչը, և ավելի ճիշտ կլինի, որ գյուղի ընդհանուր ժողովը որոշի, թե ով է լինելու իրենց ներկայացուցիչը: Դա պետք է կարգավորվի օրենքով, և, ես վստահ եմ, որ չկա մի հարց, որը մենք չկարողանանք կարգավորել օրենքով:
Նա հայտարարել է, որ եթե իր պահանջը չբավարարվի, ապա կսպանվի հաջորդ զույգը, եւս 1,5 ժամ հետո` երրորդ զույգը:
Կոտայքի մարզի դատախազությունից ոստիկանության Կոտայքի բաժնում ստացվել է Կոտայքի մարզի մի միջնակարգ դպրոցի նախկին տնօրենի դիմումը, որ իր աշխատանքային գործունեության ընթացքում դպրոցի տարածքում եղել է շուրջ 50 ծառատեսակ, որոնցից միայն երկուսն են ունեցել փթածություն:
Վերջին օրերի տևական անձրևներն ու կարկուտը մեծ վնասներ են պատճառում գյուղատնտեսությանը: Գարնան սկզբի ցրտահարությունը, հետո չորային եղանակը, իսկ հիմա էլ անձրևները գյուղացուն լավ գյուղատնտեսական տարի չեն խոստանում:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Երևանի Բագրատունյաց փողոցից բերման են ենթարկել 1954 թ. ծնված Էլիզբար Հ.-ին, որը հունիսի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 1-ին մասի /թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի/ մեղադրանքով:
Լրագրողներից մեկի հարցին, թե ըստ առաջին նախագահի՝ Դուք առանցքային դեմքերից եք երկրի թալանի եւ ընտրակեղծարարության, դրա համար էլ նշանակվել եք ՀՀ վարչապետ, նա ասաց հետեւյալը. «Առաջին մասով համաձայն եմ, բայց երկրորդ մասում չարաչար սխալվում է»:
ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Վ.Գասպարյանի հրամանով ոստիկանության փոխգնդապետ Կարեն Ներսիսյանը ազատվել է ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի հրամանատարի պաշտոնից և նշանակվել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար:
Միակ ընդդիմադիր կուսակցությունը, որը կողմ է Սահմանադրական փոփոխություններին ՀՅԴ-ն է, որի ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանն իր գործընկեր կուսակցությունների դիրքորոշումը գնահատեց՝ որպես «խռոված երեխայի սինդրոմ», և կոչ արեց նրան միավորվել և ներկայացնել սահմանադրական փոփոխությունների այնպիսի առաջարկություններ, որի ընդունման պարագայում հնարավոր կլինի հասնել ընտրությունների միջոցով իշխանության փոխանցմանը:
«Խստորեն դատապարտում ենք վերջին օրերին Հալեպ քաղաքի, հայաբնակ Նոր Գյուղ թաղամասի ռմբակոծությունները, որոնք մարդկային զոհերի և ավերածությունների պատճառ են դարձել։ Համոզված ենք, որ սիրիական ճգնաժամի հանգուցալուծման առաջընթացի գլխավոր նախապայմանը բռնությունների անհապաղ դադարեցումն է»:
«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը զարմանալի չէր, քանի որ այդ կուսակցությունը միշտ դեմ է եղել Հայաստանի ՄՄ անդամակցությանը և, ընդհակառակը, կողմ է եղել է ԵՄ-ին ինտեգրվելուն: Այնպես որ, բնական է, որ Աստանայի հանդիպումը նրանք համարում են առիթ Եվրասիական ինտեգրումից հետ կանգնելու համար: Բայց մեր կուսակցությունը չի կիսում նման ծայրահեղ մոտեցումը, քանի որ հետ կանգնելն իր մեջ շատ ավելի մեծ վտանգներ է պարունակում, քանի որ մենք առանց այն էլ մեր միջազգային գործընկերների կողմից անլուրջ ենք դիտարկվում, իսկ այդ անլրջությունը գալիս է նրանից, որ մենք չորս տարի պատրաստվում ենք ԵՄ-ի հետ ասոցիացմանը, իսկ մի օրվա ընթացքում որոշում ենք անդամակցել Մաքսային միությանը:
Հունիսի 4-ին, ժամը 01.20-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, Դիլիջան-Սևան ճանապարհի ոլորանների հարակից անտառից բերման են ենթարկել 1992 թ. ծնված Անդրանիկ Ա.-ին: