Բաժիններ՝

Ֆրանսիայում Պուտինն ու Քեմերոնը հանդիպել են առանց ձեռքսեղմումի

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի` Ֆրանսիայում կայացած հանդիպումն սկսվել է առանց ավանդական ձեռքսեղմումի: «Հանդիպումն առաջնորդներն ավարտել են ձեռքսեղմումով, բայց դա տեղի է ունեցել արդեն առանց հեռուստախցիկների» ,-պարզաբանել է Պուտինի մամուլի քարտուղար Պեսկովը:

Ուկրաինայում ճգնաժամից հետո Պուտինի եւ Քեմերոնի առաջին հանդիպումը տեղի է ունենեցել Փարիզի Շառլ դը Գոլի անվան օդանավակայանի պաշտոնատար անձանց եւ պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված սրահում:
Քեմերոնի հետ բանակցությունները առաջինն են եվրոպացի առաջնորդների հետ Պուտինի հանդիպումների շարքից:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս