
Շարմազանովը՝ Տեր-Պետրոսյանին. «Նման ցինիզմը մեկնաբանել չի կարելի». aravot.am

Քիչ առաջ ավարտվեց Հանրապետական ԳՄ նիստը, հաղորդում է aravot.am-ը: Կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նիստի ընթացքում քննարկվել են ներքաղաքական եւ ներկուսակցական հարցեր: Նա նաեւ հայտնեց, որ Վազգեն Կարախանյանը կանցնի Ազգային ժողով:
Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը՝ պարոն Շարմազանովը նշեց, որ նման ցինիզմը մեկնաբանել չի կարող. «Նմանատիպ ցինիզմով, մաղձով տոգորված հոդվածները մեկնաբանության կարիք չունեն, եւ որտեղ հարգարժան լրատվամիջոցը խորագրի կողքը դրել է երջանիկ ժպիտ, մարդիկ երջանիկ են, որ ինչպես իրենք են ասում, հայրենիքը գնում է դեպի կործանման, եւ դրանի՞ց իրենք երջանիկ են»:
Հարցին, թե Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի սահմանին մաքսակետ լինելո՞ւ է, պարոն Շարմազանովը պատասխանեց, որ ինքը Հայաստանը եւ ԼՂՀ-ն մեկ միասնական տնտեսական գոտի է համարում, եւ Հայաստանի անդամակցությունը Մաքսային միություն եւ Եվրասիական տնտեսական գոտի միայն կլինի ի շահ Լեռնային Ղարաբաղի.
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: