Բաժիններ՝

«Դիլիջան» ազգային պարկից սոճիներ էր հատել

Հունիսի 4-ին, ժամը 01.20-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, Դիլիջան-Սևան ճանապարհի ոլորանների հարակից անտառից բերման են ենթարկել 1992 թ. ծնված Անդրանիկ Ա.-ին:

Պարզվել է, որ նա «Դիլիջան» ազգային պարկի «Դիլիջան» տեղամասի 10-րդ պահաբաժնի տարածքից սոճիներ է հատել:

Պատճառված վնասի չափը պարզվում է:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Կատարվում է հետաքննություն:

ՀՀ Ոստիկանություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս