Բաժիններ՝

Համացանցում է հայտնվել Գորլովկայի անջատողականների հրամանատարի տեսաուղերձը, որտեղ գնդակահարվում են ուկրաինացի սպաները

Համացանցում հայտնվել է Գորլովկայի անջատողականների հրամանատար Իգոր Բեզլերի (մականունը՝ Բես) տեսաուղերձը, որտեղ նա Ուկրաինայի իշխանություններից պահանջում է ազատ արձակել իր մարդկանցից մեկին, հաղորդում է vesti.ua-ն:

Տեսանյութի ավարտին Բեսի հրամանով կրակ է բացվում պատի մոտ կանգնած, գլուխները ծածկված քաղաքացիական հագուստով անձանց վրա:

«Երեք օր առաջ խունտան գերի վերցրեց իմ մարդկանցից մեկին: Մենք բանակցում էինք նրան ուկրաինական բանակի սպաների հետ փոխանակելու շուրջ: Երեք օր շարունակ ուկրաինական խունտան հրաժարվում է առաջարկից: Ինձ մոտ գերության մեջ են գտնվում երեք գնդապետ, երեք փոխգնդապետ: Տվյալ պահին ուկրաինական կողմի հետ բոլոր պայմանավորվածությունները խախտված են: Հիմա այլեւս սպասելու ժամանակ չկա: Հիմա կգնդակահարվեն պարոնայք Բուդնիկն ու Վասյուշչենկոն»,-ասվում է տեսաուղերձում:

Նա հայտարարել է, որ եթե իր պահանջը չբավարարվի, ապա կսպանվի հաջորդ զույգը, եւս 1,5 ժամ հետո` երրորդ զույգը:

Գերագույն ռադայի պատգամավոր Օլեգ Լյաշկոն Ֆեյսբուքում գրել է, որ Բեզլերը պահանջում է ազատ արձակել Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության աշխատակցուհուն, որին Ուկրաինայի հատուկ ստորաբաժանումները ձերբակալել են մեկ օր առաջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս