Բաժիններ՝

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. վրաերթ կատարող ՊՆ աշխատակիցը մեղայականով ներկայացել է ոստիկանություն. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ` հունիսի 6-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից, որ վրաերթի հետևանքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով գիտակցության չգալով՝ մահացել է:

Մինչ ոստիկանները պարզում էին Mercedes-ի վարորդի և համարանիշի տվյալները, ոստիկանության Նոր Նորքի բաժին է մեղայականով ներկայանում Նոր Նորքի 7-րդ զանգվածի Կարախանյան փողոցի բնակիչ 35-ամյա Արման Կարապետյանը և հայտնում, որ վրաերթը կատարել է ինքը, իր վարած Mercedes մակնիշի 30 ՏՏ 559 համարանիշի ավտոմեքենայով, որից հետո ինքը, վրաերթի ենթարկվածին, նշված ավտոմեքենայով տեղափոխել է հիվանդանոց, վերադարձել տուն, փոխել իր հագուստը, քանի որ օգնություն ցուցաբերելու ժամանակ արյունոտվել էր իր շորերը և մեքենան էլ գտնվում է շենքի բակում:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս