Հունիսի 5-ին, ժամը 22.00-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 27 շենքի դիմաց «Յամահա R1» մակնիշի մոտոցիկլետից, ընթացքի ժամանակ, վայր է ընկել վարորդը և մարմնական վնասվածքներով բուժօգնության դիմել հիվանդանոց:
Հունիսի 6-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության ներքին անվտանգության վարչության անձնակազմի հետ։
Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը մասնակցել է հունիսի 2-ից 5-ը Ժնևում կայացած «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիայի (էՍՊՈ կոնվենցիայի) Կողմերի 6-րդ հանդիպմանը:
Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովը կազմակերպել է հատուկ խորհրդակցություն՝ կապված 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ:
«Այբ»-ի քննություններին օլիգարխների երեխաներ էլ են մասնակցել Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի թոռնիկը չի հաղթահարել «Այբ» կրտսեր դպրոցի համար այս տարվա մայիսի վերջին օրերին տեղի ունեցած քննությունները: ԱԺ նախագահի թոռնիկին չի «օգնել» անգամ պապիկի պաշտոնը:
«Այսօր հիվանդանոցից դուրս գրեցին, անմիջապես հրավիրեց ոստիկանության բաժանմունք եւ ձերբակալվեց: Նա որպես կասկածյալ է, կասկածվում է Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հանցագործություն կատարելու մեջ»:
Ինչպես արդեն տեղեկարցել ենք՝ այսօր Երևանի թիվ 63 մանկապարտեզի տնօրեն Մանյա Ղազարյանը խիստ նկատողություն է ստացել Երևանի քաղաքապետարանից: նկատողություն է ստացել։
Երևանի առանձին վարչական տարածքների քաղաքաշինական գոտիավորման նախագծերը հաստատվել են դեռևս 2006-2009 թվականներին, և Երևան քաղաքի զարգացման 2014-2017 թվականների քառամյա ծրագրով նախատեսված չէ մշակել կամ փոփոխել այդ տարածքների գոտիավորման նախագծերը: Նշված ծրագրով նախատեսվում է միայն Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն և Նուբարաշեն վարչական շրջանների, ինչպես նաև Ավան, Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջանների չմշակված որոշ հատվածների գոտիավորման նախագծերի մշակումը:
«Յուրաքանչյուր գաղափար, մտահղացում պետք է հասցնել իր բնական գագաթնակետին: Միկոյանը, վերջիվերջո, մի օղակ է այդ ամբողջ համակարգի մեջ, որը հիմնեց, գլխավորեց, հրաշալի ժառանգություն տվեց Լենինը: Եվ եթե տրամաբանորեն մոտենանք, ապա, կարծում եմ՝ մյուս քայլը պետք է լինի անպայման Երևանի կենտրոնում Լենինի արձան դնելը: Կամ՝ ոչ թե դնելը այլ այդ գաղափարը մեջտեղ բերելը: Որովհետև ես անձամբ շատ շնորհակալ եմ քաղաքապետարանից, որ առաջ բերեց Միկոյանի արձանի որոշումը: Եկել է մի սերունդ, որը չգիտի՝ ով է Միկոյանը: Ապրում է մի սերունդ, որը մոռացել է՝ ով է Միկոյանը կամ՝ չի ուզում հիշել»:
Բառոզուն հունիսի 11-ին այցելելու է Մոլդովա, իսկ հունիսի 12-ին Վրաստան:
Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ իր կարծիքով՝ դրանք ցանկանում էին գաղտնի պահել, քանի որ այդ դեպքում իրենք չէին կարողանա կասկածի տակ դնել քննիչի նշած այն հանգամանքը, որ վթարը տեղի է ունեցել կողնակում:
Հունիսի 6-ին, ժամը 15.04-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին` Մեծ Պառնի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ինչի արդյունքում «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշջվել:
Հայաստանում ռուսական ռազմաբազայի զինծառայողների նախապատրաստման պրակտիկայում առաջին անգամ կկիրառվեն տեղորոշման եզակի սարքեր՝ «Գռոտ» նավիգատորներ:
Պատերազմի վտանգը միշտ էլ կա, նախիջևանյան կողմից կրակոցները թույլ են տալիս մեզ ցույց տալու հակառակորդին, որ մենք այստեղ էլ կանք, այստեղից էլ կարող ենք ազդել իրենց վրա: Անկասկած այդ ամենը վերահսկվում է մեր զինված ուժերի կողմից, մենք միշտ էլ թե՛ կանխարգելիչ, թե՛ հակազդող միջոցառումներ են իրականացրել:
Միկոյանի արձանը տեղադրելու շուրջ աղմկահարույց և իրարամերժ կարծիքներից հետո Երևանի ավագանու ՀՀԿ և ԲՀԿ խմբակցությունները որոշեցին կողմ քվեարկել արձանի տեղադրման առաջարկին և չընդունեցին «Բարև Երևան» խմբակցության առաջարկը՝ վերանայելու այդ որոշումը:
Մերկելը, Պորոշենկոն ու Պուտինը կանգ են առել և շփվել են մի քանի րոպե:
Կիսելյովը, կայքի տեղեկությունների համաձայն, «Գրիբոյեդով»-ից դուրս, ունենում է երկկողմ այլ հանդիպումներ ևս: Ուկրաինական իրադարձությունների թեժ փուլում, երբ նա, ըստ էության, ժամանակ չպետք է ունենար, եղել է Երևանում. նրա վերջին այցելության ժամանակ՝ մայիսի 21-22-ը, նա ունեցել է ոչ միայն ավանդական հանդիպում գրիբոյեդովականների հետ «Երևան պլազա»-ում գտնող «Պանորամա»՝ նախկինում Academia Del Gusto ռեստորանում, այլև այցելել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն, ապա ունեցել այլ երկկողմ հանդիպումներ ևս:
Յըլդըզն ընդգծել է, որ Թուրքիան մինչև 2018 թվականը մտադիր չէ փոխել գազատարի նախագծում իր բաժնեմասը:
Կառավարության ղեկավարը ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի և Հայաստանի ոսկերիչների միության նախագահ Էմիլ Գրիգորյանի ուղեկցությամբ շրջել է ցուցահանդես-վաճառքին մասնակցող ընկերությունների տաղավարներով, ծանոթացել նրանց արտադրանքին, գործունեությանը և առաջիկա ծրագրերին:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի երդմնակալության արարողությանը Հայաստանի Հանրապետությունից կմասնակցի ՀՀ կրթության և գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Այս մասին 168.am-ին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը։
Մեղադրող Արթուր Սարգսյանն ասաց, որ արտաքինից ցանկացածի մոտ կարող է առաջանալ այն կարծիքը, որն առաջացել է պաշտպանի և ամբաստանյալի մոտ: Ըստ նրա՝ իրականում նոյեմբերի 4-ին ծանուցագիր է դուրս գրվել՝ Վարդան Պետրոսյանին որպես վկա հրավիրելու մասին, սակայն նույն օրը ոստիկանության բաժնից քննիչին տեղեկացրել են, որ նոյեմբերի 3-ին Վ. Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից և գնացել է տուն: Դա, ըստ մեղադրողի, նախաքննության մարտավարությունն է, քանի որ ամբաստանյալը վերակենդանացման բաժանմունքից միանգամից դուրս է գրվել հիվանդանոցից և գնացել տուն, ինչը կասկած է առաջացրել, որ Վարդան Պետրոսյանը կարող է խուսափել:
Թունավորման նախնական ախտանշաններն են աղեստամոքսային տրակտի խանգարումները՝ սրտխառնոց, փսխում, լուծ, ցավեր որովայնի շրջանում, և գլխապտույտ: Դրանց ի հայտ գալուն պես անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի:
Տվյալ պայմանավորվածության համաձայն, Իրանն Իրաքյան Քրդստանից կստանա հում նավթ, իսկ փոխարենը քրդական ինքնավարությանը կմատակարարի բնական գազ:
Երկկողմ հանդիպման ժամանակ ընդգծվել է նաև «Արևելյան գործընկերության» շրջանակներում դիրքորոշումների համակարգման կարևորությունը:
Սիրանյանների ընտանիքը մայիսի 3-ի ահավոր կայծակի մասին չի մոռացել: Փոքրիկ Վահեն այդ օրը գիշերը ժամը երեքին արթնացավ կայծակի հուժկու ձայնից: Հայրն ու մայրը նրա աղաղակը լսելով վրա են հասել օգնություն ցույց տալու համար: Վահեն պատմում է, որ մայրը` Քրիստինեն է ավելի շատ վախեցել կայծակից: Նա տեսել է, թե ինչպես է մայրը զգացել ոտքի մատների սուր ցավը:
Մերկելի ու Պուտինի հանդիպումն անցկացվել է դռնփակ պայմաններում:
«Երբ ամուսնուս առեւանգեցին, նրա բուժող բժիշկն այդ օրը տանն է եղել, ես այդ օրը հիվանդանոցում հերթապահ բժշկին եմ հանդիպել եւ մի հատ էլ ամուսնուս առեւանգողներին էին պաշտպանում»:
Փորձագետը եզրակացությունում նշել էր, որ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը անվտանգ երթեկություն իրականացնելու և բախումից խուսափելու համար պետք է իրականացներ ճանապարհային երևթևեկության կանոնների համապատասխան, սակայն վարորդը իրականացրել է ոչ պատշաճ և վտանագավոր երթևեկություն՝ ավտոմեքենան վարելով բնակավայրում սահմանված առավելագույն արագությունը գերազանցող արագությամբ: Ըստ փորձաքննության՝ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ինքն իրեն զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից: Փորձաքննության եզրակացության մեջ նշված էր, թե չի բացառվում, որ «Նիվա» մակնիշի ավտոմեքենան լիներ ինչպես անշարժ, այնպես էլ հետընթաց ընթացքի մեջ՝ արգելակման պրոցեսում:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության և հանրակրթության վարչությունների կողմից քաղաքապետարանի «Թեժ գծի» հեռախոսահամարով ստացված ահազանգի ուսումնասիրման արդյունքում, Երևանի քաղաքապետի կարգադրությամբ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար մայրաքաղաքի թիվ 63 մանկապարտեզի տնօրեն Մանյա Ղազարյանի նկատմամբ կիրառվել է խիստ նկատողություն կարգապահական տույժը: