Շագանակագեղձի մերսում (prostate massage)

Շագանակագեղձի մերսումը (prostate massage) կիրառվում է բժշկական կամ սեռական ստիմուլյացիայի նպատակով: Շագանակագեղձը հանդիսանում է կարևոր օրգան սեռական ստիմուլյացիայի և սերմնաժայթքման առումով: Այն գտնվում է ուղիղ աղիի առաջնային պատի տակ, հետևաբար նրա մերսումը կատարվում է ուղիղաղիքային մանտային քննության միջոցով (ՈՒՄՔ):

ՈՒՄՔ կիրառվում է ուռոլոգիական մի շարք հիվանդությունների ախտորոշման (շագանակագեղձի քաղցկեղ, ադենոմա և պրոստատիտ), ինչպես նաև շագանակագեղձի արտազատուկի հետազոտման նպատակով: Շագանակագեղձը հանդիսանում է G կետ, և նրա մերսումը կարող է առաջացնել նաև սեռական գրգռվածություն և օրգազմ:

Շագանակագեղձի մերսումը նախկինում կիրառվել է քրոնիկական պրոստատիտի բուժման նպատակով և շարունակում է կիրառվել որոշ երկրներում: Սակայն ունի մի շարք հակացուցումներ, ինչպիսին են` սուր պրոստատիտը, որի ժամանակ կարող է առաջանալ սեպսիս: Շագանակագեղձի քաղցկեղը նույնպես հակացուցում է մերսման համար:

Շագանակագեղձի մերսումը կատարվում է նուրբ եղանակով և հատուկ քսուքների օգնությամբ:

Այժմ գոյություն ունեն արդի սարքավորումներ, որոնք բազմաֆունկցիոնալ են և օգտագործվում են շագանակագեղձի մերսման, արյան շրջանառոության լավացման և ստիմուլյացիայի համար:

urolog.am

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30