Սիրիայի նախագահական ընտրություններում քաղաքացիների ակտիվությունը ուղերձ էր արևմուտքին. Ասադ
Նախագահական ընտրություններում Սիրիայի քաղաքացիների բարձր ակտիվությունը «հզոր ուղերձ է Արեւմուտքին եւ Սիրիայի դեմ պատերազմում ներգրավված մյուս երկրներին»: Հունիսի 3 –ին երկրում կայացած նախագահական ընտրություններին նման գնահատական է տվել Սիրիայի գործող նախագահ, ընտրություններում ձայների 88,7%-ն ստացած Բաշար Ասադը:
«Սիրիացիներն ազատ ժողովուրդ են: Ժողովուրդ, որը լի է իր ճակատագիրն ինքնուրույն որոշելու վճռականությամբ»,-հայտարարել է Ասադը, ում խոսքերը փոխանցում է ՍԱՆԱ գործակալությունը:
Նախագահական ընտրություններին գրանցել էր ընտրողների մեծ մասնակցություն`
73,42%:



