Սուր պիելոնեֆրիտ (Acute pyelonephritis)

Սուր պիելոնեֆրիտը (երիկամի ավազանի բորբոքում) համարվում է կյանքին սպառնացող հիվանդություն և կարիք ունի շտապ ախտորոշման և բուժման: Պատճառները հիմնականում կապված են վերելակ ճանապարհով երիկամի պարենխիմա ինֆեկցիայի ներթափանցման հետ: Աղիքային ցուպիկը համարվում է սուր պիելոնեֆրիտի ամենատարածված հարուցիչը (մոտ 80%): Այլ հարուցիչներից են` Klebsiella, Proteus, Enterobacter, Pseudomans, Seratia, gram-positive bacteria, Streptococcus faecalis, S. aureus…:

Կանանց մոտ այն կարող է զարգանալ ցիստիտի բարդացման հետևանքով: Հղի կանանց մոտ հանդիպում է մոտ 20-30% դեպքերում, և այն պայմանավորված է չբուժված անախտանիշ բակտերիուրիայով: Իսկ դաշտանադադարային տարիքի կանանց սուր պիելոնեֆրիտի պատճառ է համարվում ատրոֆիկ վագինիտը, որի ժամանակ տեղի է ունենում պաթոգեն միկրոբների աճ` հեշտոցի pH-ի բարձրացման և լակտոբացիլների բացակայության պայմաններում:

Տղամարդկանց մոտ պիելոնեֆրիտը կարող է կապված լինել շագանակագեղձի բորբոքումների, միզուղիների խցանման, երկարատև տեղադրված միզային կատետրի և մեզում ինֆեկցիայի առկայության հետ:

Իսկ երեխաների մոտ հիվանդության պատճառ կարող են լինել նաև միզապարկի-երիկամային ռեֆլյուքսը (մեզի հետհոսք):

Կարդացեք նաև

Ախտանշաններ`

  • Ստորին միզուղիների ախտանշաններ (դիզուրիա, հաճախամիզություն, անզուսպ միզարձակություն, վերցայլքային ցավեր, արյունամիզություն)
  • Գոտկային ցավեր,
  • Ջերմություն (39C և բարձր),
  • Դող և սարսուռ
  • Սրտխառնոց և փսխում։

Ախտորոշում
Անհրաժեշտ է մանրամասն անամնեզ հավաքել հիվանդության պատմության մասին, կատարել օբյեկտիվ, լաբորատոր (արյան և մեզի ընդհանուր քննություն, մեզի բակտերիոլոգիական քննություն) և գործիքային (սոնոգրաֆիա, ռենտգենոգրաֆիա, կոմպյուտերային տոմոգրաֆիագ) քննություններ:

Բարդություններ

  • Սուր երիկամային անբավարարություն (Acute renal failure): Հազվադեպ է, դրան կարող են նպաստել նաև այլ գործոններ, ինչպիսին են` դեղորայքը, հիպովոլեմիան, միզային խցանումը և սեպսիսը:
  • Երիկամի կնճռոտում (Renal scarring): Երեխաների մոտ հանդիպում է մոտ 15% և պայմանավորված է ջերմությամբ ուղեկցվող միզուղիների ինֆեկցիաներով: Ցիստիտը, պիելոնեֆրիտը, կրկնվող միզուղիների ինֆեկցիաները, միզուղիների խցանումը և միզապարկ-միզածորանային ռեֆլյուքսը կարող են բերել երիկամների կնճռոտման` հատկապես ժամանակին չբուժելու դեպքում:
  • Երիկամի թարախակալում (Renal abscess),
  • Հարերիկամային թարախակալում ( perirenal abscess),
  • Սեպսիս (sepsis): Սեպսիս կարող է զարգանալ հատկապես խրոնիկական երիկամային ախտահարումների դեպքում և տարեցների մոտ:
  • Սեպտիկ շոկ (Septic shock)
  • Emphysematous pyelonephritis: Երբ օդ է հավաքվում երիկամի պարենխիմայի, ավազանի կամ հարերիկամային բջջանքի մեջ: Մահացությունը բավականին բարձր է (20-80%):
  • Միզուղիների խցանման բարդություններից են` հիդրոնեֆրոզ, պիոնեֆրոզ, ուրոսեպսիս, և xanthogranulomatous pyelonephritis։

Բուժում

  • Հակաբիոտիկներ: Համարվում են ամենակարևորը պիելոնեֆրիտի բուժման մեջ: Բուժման սկզբում կիրառվում են ներերակային, այնուհետև ներքին ընդունման անտիբիոտիկներ:
  • Ներերակային հեղուկներ
  • Վիրահատություն: Կիրառվում է բարդությունների դեպքերում (երիկամի կամ հարերիկամային բջջանքի թարախակալում…)
  • Երիկամի կատետերիզացիա և ստենտավորում: Միզուղիների խցանման ժամանակ անհրաժեշտ է կատարել երիկամի ստենտավորում` երիկամներից մեզի հոսքն ապահովելու համար:

ՌԱՖՖԻ Հ. ՋԱՆԵՑՅԱՆ
Ուռոլոգ

 

Տեսանյութեր

Լրահոս