Սեռական հակում (Sexual addiction)

Երբ սեռական վարքի դրսևորումներն անցնում են օրինականության, ցանկության և ֆիզիկական կարիքի սահմանները, ապա այն համարվում է հակում և կարիք ունի հատուկ ուշադրության: Սեռական հակման պատճառով մարդ սեռական կյանքի վրա ծախսում է ավելի մեծ ուշադրություն, ժամանակ և էներգիա: Արդյունքում, տվյալ մարդը գնում է ընդդեմ իր արժեքներին և հավատալիքներն և ապրում է երկակի կյանքով:

Սեռական հակում ունեցողները (Sex addicts) հաճախ անկարող են հրաժարվելու կամ փոխելու իրենց սեռական հակումներն ու դրսևորումները: Այս մարդիկ մեծամասամբ տառապում են մարդկային և ինտիմ հարաբերության խնդիրներով: Նրանց ֆանտազիան կամ սեքսի նախապատրաստումն ավելի բուռն է, քան բուն սեքսը:

Սեռական հակումով մարդուն բնորոշ վարքագծերն են.

  • Ինտերնետային (պոռնոգրաֆիա) կամ հեռախոսային «սեռական» կապերը
  • Մարմնավաճառներից հաճախակի օգտվելը
  • «Հատուկ» սեռական մերսումները
  • Արտաամուսնական սեռական հարաբերությունները
  • Բազմաթիվ զուգընկերներ ունենալը
  • Հաճախակի մաստուրբացիաներ (ձեռնաշարժություն)։

Սեռական հակումն օրգանական խնդիր չէ, և այն չի լուծվում հաճախակի սեռական հարաբերություն ունենալու միջոցով: Այն ունի բարդ զգացական և հոգեբանական պատճառներ:

Բուժման համար օգնում են հոգեբանասեռական խորհրդատվությունները և հատուկ մեթոդների կիրառումը, որոնց միջոցով մարդը ժամանակի ընթացքում աստիճանաբար ձերբազատվում է այս հակումներից և վերադառնում նորմալ ապրելակերպի:

urolog.am

Տեսանյութեր

Լրահոս