Բաժիններ՝

Ուկրաինան պետք է կամրջի վերածվի Արևելքի ու Արևմուտքի միջև. Քերի և Լավրով

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինան պետք է կամրջի վերածվի Արևելքի ու Արևմուտքի միջև: Այս մասին Փարիզում երկկողմ բանակցություններից առաջ հայտարարել են ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Վերջինս հայտարարել է, որ իրենք ցանկանում են Ուկրաինան տեսնել որպես խաղաղ ու կայուն պետություն, որպեսզի նրա քաղաքացիներն իրենց զգան հավասարապես պաշտպանված և հարգվեն նրանց իրավունքները:

Քերին իր հերթին հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վերածվի ոչ թե այլ երկրների դիմակայության զոհի, այլ՝ անկախ, ինքնիշխան պետության. «Մենք ցանկանում ենք, որ նա կամուրջ դառնա Արևելքի ու Արևմուտքի միջև»: Լավրովը նույնպես հաստատել է դա:

Լավրովի խոսքերով՝ Ռուսաստանը ցանկանում է, որ մյուս երկրները նույնպես, ինչպիսիք են Սիրիան, Իրաքը, Լիբիան, ապրեն խաղաղ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30