«Արդեն 14 տարեկան եմ եւ երբեք էլ հորս չեմ տեսել, վերջերս չգիտեմ որտեղից մայրիկիս բջջայինի համարն էր գտել, զանգահարեց, եւ ցանկացա նրա ձայնը լսել, բայց փոշմանեցի, ավելի լավ է ապրեմ մայրիկիս եւ իմ գիշերօթիկ հաստատության մեջ, քան նրան համարեմ իմ պապան»:
«Դատավորը երևի թե չի ուզում ընկնել ձևականությունների ետևից ու գրում է այնպես, ինչպես ուզում է: Ես այդ եզրակացությանը եկա՝ կարդալով նաև կնիքի վրա: Կնիքի վրա հստակ գրված է՝ «Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան»: Երկրորդը: Դատարանը որոշում է կայացրել, ու չես հասկանում՝ հանուն ինչի: Այնինչ՝ Սահմանադրությունում գրված է, որ դատարանը պետք է վերջնական ակտերը կայացնի հանուն Հայաստանի Հանրապետության: Ես գտնում եմ, որ նման վերաբերմունքը Սահմանադրության, հետևաբար՝ Հայաստանի Հանրապետության հանդեպ լի է բազմաթիվ ռիսկերով…»:
shamshyan.com-ի փոխանցմամբ` հունիսի 7-ին, դաժան ու սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց 25/27 շենքի բնակարաններից մեկում մահացած կին կա: Տեղում է նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ Շենգավիթի բաժնի օպերգծով տեղակալ Մհեր Արզումանյանի գլխավորությամբ, ովքեր թիվ 55 բնակարանի լոգարանում հայտնաբերել են նշված բնակարանի բնակչուհի, […]
Հրշեջ-փրկարարները ձորից ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «Օպել Կորսա» մակնիշի 49 60 GT պ/հ ավտոմեքենան (վարորդ Գ. Ք.):
Հունիսի 5-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել գողություն կատարելու կասկածանքով Ա. Մկրտչյանին բերման ենթարկելու մասին:
«Աբսուրդն այն է, որ ՌԴ Գերագույն դատարանի պլենումի որոշմամբ` քաղաքացիության սահմանափակում չի դրվում և էական չէ` օտարերկրյա՞ քաղաքացի է, թե՞ ՌԴ հպատակ: Բայց Բնակարանային օրենսգրքում մի հոդված կա, որն ասում է, որ եթե օտարերկրյա քաղաքացի է, ապա բնակմակերես չի տրամադրվում: Ստանում ենք վիճակ, որ եթե որևէ անձ զինծառայող է ու ՌԴ քաղաքացի, իսկ իր ընտանիքում 3 անձ ՀՀ քաղաքացի է, ապա հատկացվում է միայն տվյալ անձի հասանելիքը` 18 քմ տարածք: Օժանդակը` չհաշված: Եվ ահա Գյումրիում, բնակարանային սուղ պայմաններում, այդ պրակտիկայի պատճառով մարդիկ դրսում են հայտնվում»,- ասաց Ն. Ներսիսյանը:
Հունիսի 6-ին, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում անցկացված ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 36 ավտոմեքենա:
Արարատի մարզի 52-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կնոջ հետ ունեցած վիճաբանության հանգամանքները պարզաբանելու համար գնացել է իր քրոջ տուն, վիճաբանել նրա հետ, որի ընթացքում ձեռքերով դիտավորությամբ հարվածել է նրա մարմնի տարբեր մասերին:
Նախկին մարզպետ Պավել Ասատրյանը զբոսայգու արվեստի տնակի բանալին տվեց ինձ ու քաղաքապետին հանձնարարեց, որ սեփականաշնորհի, քաղաքապետն էլ մի օր ոստիկանությամբ բանալին խլեց ու իր համար վերածեց փողի, այդտեղ հիմա «Հայէկոնոմբանկն» է:
«Սա ռուսական կողմի համար շատ կարևոր խաղաքարտ էր, որպեսզի ադրբեջանցիներին ասեն, որ Ղարաբաղի հարցի շուրջ տեղի ունեցող առևտուրն իրենց հետ է պետք անել: Հայերը Ղարաբաղի ճակատագիրը հանձնել են ռուսներին: Ես այդպես եմ գնահատում այդ նամակը»,- ասում է Ստեփան Դանիելյանը
Մինչդեռ մոտ երեք շաբաթ առաջ Երևանի կենտրոնում տեղի ունեցած միջադեպի հետևանքով հիվանդանոց է տարվել 5 մարդ՝ բոլորն էլ հիմնականում ստորին վերջույթների հրազենային վնասվածքներով. բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել էին միջին ծանրության։
Հունիսի 6-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Իջևանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Բենտոնիտի գործարանի մոտակայքում ականանման առարկա կա:
«Ադրբեջանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է Հարավային Կովկասում»,- ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ` այսպիսի հայտարարություն է արել Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Ալեքսանդր Լուկաշևիչը:
Անասնաբուժական սանիտարիայի Տավուշի մարզային կենտրոնի տնօրեն Սերյոժա Քամալյանը հայտնել է, որ իրենք աշխատանքային պայմանագիր են կնքել անասնաբուժների հետ, որոնք վճարվում են իրենց կողմից սպասարկվող տարածքի մեկ անասունի հաշվով 70 դրամի չափով:
Գորբաչովն ընդգծել է, որ «եթե դա տեղի ունենար հակառակ ժողովրդի ցանկության», նա վստահաբար կլիներ մեկը նրանցից, ովքեր դեմ են: «Բայց ես տեսնում եմ, որ ժողովրդի տրամադրությունն այդպես է, իսկ մնացածն արդեն քաղաքականություն է»,-ասել է նա:
«Աստանան ու Մինսկն անհրաժեշտություն չեն տեսնում պնդել, և դրան ավելացրած՝ որ Ղազախստանը ցանկություն չունի, և ընդհանրապես իրեն պետք չէ փչացնել հարաբերությունները Ադրբեջանի հետ, Բելառուսը ևս, որոնք հանդիսանում են խոշոր առևտրային գործընկերներ: ԼՂ հարցն իսկապես առկա է, և ակնհայտ է, որ այն բարձրացվելու էր, որովհետև ֆորմալ կերպով Ղարաբաղը չի կարող որևէ կերպ լինել այդ միության մաս։ Փաստորեն, Ղարաբաղը հանդիսանում է Հայաստանի տնտեսության մասը, ուստի մաքսային անցակետը ևս անհնար է»:
Հարուստ է ճարպի մեջ լուծվող A, E, D, K2 վիտամիններով, չի պարունակում թունավոր և ռադիոակտիվ նյութեր, քանի որ նպաստում է դրանց հեռացմանն օրգանիզմից։ Սալի հիմնական հարստությունը արախիդոնի ճարպաթթուն է և սելեն միկրոտարրը, ընդ որում` լավ յուրացվող։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին: Վարչապետը կարևորել է հարևան Իրանի հետ հարաբերությունների հետագա զարգացումն ու ընդլայնումը, տարբեր ոլորտներում փոխգործակցության ամրապնդումը: «Իմ նպատակն է հետևողականորեն իրականացնել Իրանի հետ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները և մշակել նոր ծրագրեր: Վստահ եմ, որ առաջիկայում այս ուղղությամբ ունենալու ենք մեծ ձեռքբերումներ»,- նշել է կառավարության ղեկավարը:
Գործարարը կառավարության ղեկավարին ներկայացրել է իր բիզնեսի հետ կապված խնդիրները և դատական գործընթացի մանրամասները:
Հունիսի 7-ին, ժամը 09.19-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածում` ՃՈ հսկիչ կետի մոտակայքում, «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է, առկա է գազի արտահոսք, տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն:
«Տարբերություն չկա՝ Էնվեր փաշա, թե Անաստաս Միկոյան, որովհետև Միկոյանը նույն կերպ պետական հանցագործ է, ընդ որում միջազգային մակարդակի։ Դա ապացուցող փաստաթղթերը կան, ես երեք հատ տեսել եմ. Թուղթ են ուղարկում Ստալինին՝ խնդրելով, որ ևս 700 հոգի մարդ գնդակահարվի, չնայած փոխքաղաքապետ կար՝ Կամո Արեյան, ասաց, որ արժանահավատ չեն, բայց Ազգային արխիվի տնօրենը հաստատեց, որ բոլոր փաստաթղթերը արժանահավատ են»,- ասել է Գաբրիելյանը։
Հունիսի 8-10-ին առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ: Քամին հարավային 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:
«Օրինաց երկիր» կուսակցությունը, նախապես հայտարարված քաղաքական կոնսուլտացիանների շրջանակներում, գալիք շաբաթ՝ հունիսի 9-ից սկսում է խորհրդակցություններ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի հետ, որոնց նպատակն է ձևավորել միասնական քաղաքական օրակարգ ընտրական բարեփոխումների՝ մասնավորապես 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու շուրջ:
Հունիսի 6-ին, ժամը 23.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները Տերյան և Կորյուն փողոցների խաչմերուկից, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Վահե Մ.-ին և 1991 թ. ծնված Յուրա Մ.-ին: Մինչ այդ Վահե Մ.-ն` փայտե մահակը ձեռքին, Յուրա Մ.-ի հետ հետապնդել էին 1979 թ. ծնված Արթուր Ա.-ին և նրան սեռական բնույթի հայհոյանքներ տվել:
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Հունիսի 7-ին, ժամը 11.32-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածում` Արզնիի խաչմերուկի մոտակայքում, մոտոցիկլետը կողաշրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Խորհրդարանական հանրապետություն, ԱԺ-ի 100%-անոց համամասնական ընտրակարգ: Ընտրական շեմի նվազեցում: Օլիգարխիայի հեռացում պետական կառավարման համակարգից:
Շատ տարբեր տեսակետներ կան, բայց քանի որ Հայաստանի գները փոխկապակցվել են ներռուսական գներին, բնականաբար, եթե ինչ-որ հաշվարկի բանաձև ընդունվի, որ գործի ՌԴ-ում, նույնը կլինի նաև Հայաստանում: Ժամանակը ցույց կտա:
Արայիկ Քոթանջյանը Ղարաբաղում գործուղման է եղել, իսկ նրա տիկինը` Արփի Խաչատրյանը հեռուստաընկերության թղթակցի հետ հեռախոսազրույցում հերքել է որդու կապը տեղի ունեցածի հետ:
Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը այսօր ընդունել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատվիրակությանը՝ նախագահ Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ: