Բաժիններ՝

Ավտովթար՝ Երևան – Սևան ավտոճանապարհին

Հունիսի 7-ին, ժամը 09.19-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածում` ՃՈ հսկիչ կետի մոտակայքում, «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է, առկա է գազի արտահոսք, տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան – Սևան ավտոճանապարհին «ԶԻԼ» մակնիշի շարժական գազալցակայանը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչից վնասվել է բալոններն իրար միացնող խողովակաշարը, առկա է արտահոսք:

Հրշեջ-փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի արտահոսքի դադարումը:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս