«Լևոն Տեր-Պետրոսյանը քննադատության է ենթարկել կառավարությանը, և ես անձամբ համամիտ եմ այդ քննադատությունների հետ, բայց նրա ելույթում որևէ նոր բան չկար: Նրանք գիտեին, որ նոր վարչապետը լինելու է իշխանությունից, և շարունակում էին պահանջել Տիգրան Սարգսյանի հրաժարականը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ՀՀՇ վարչության գործադիր քարտուղար Կարեն Կարապետյանը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հանդիպել է ԲՀԿ Երիտասարդների միության, տարբեր բուհերի ուսանողական խորհուրդների, հասարակական կազմակերպությունների ու ֆեդերացիաների երիտասարդ ներկայացուցիչների հետ: Երիտասարդներից մեկը Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվել է՝ արդյոք վարչապետ նշանակվելուդ հետո Հովիկ Աբրահամյանը գալի՞ս է Ձեր տուն:
Տղաները պայքարեցին, փորձեցին: 1:1 հաշվի ժամանակ ինչ-որ անհասկանալի պահ ստեղծվեց, ապա Գերմանիայի հավաքականն ավելի մեծ ուժեր ներդրեց, իսկ մենք հոգնած էինք, իսկ մենք լավ փոփոխություններ կատարելու հնարավորություն չունեինք: Պաշտպանական եւ միջին գծի բավարար քանակությամբ խաղացողներ չունենք:
Հայ հասարակությանը հետաքրքրող ամենաառաջին, կենսական խնդիրը պետք է լինի այս հարցը՝ արդյո՞ք որևէ պարագայում, որևէ ձևակերպմամբ կամ հիմնավորմամբ ՀՀ-ի և Ղարաբաղի միջև մաքսակետ կտեղադրվի: Այլ կերպ ասած՝ արդյո՞ք Հայաստանի իշխանությունն իմունիտետ ունի՝ «ոչ» ասելու մաքսակետ տեղադրելու պարտադրանքին, եթե ասողը լինի ոչ միայն Նազարբաևը, այլև Պուտինը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպեց ԲՀԿ Երիտասարդների միության, տարբեր բուհերի ուսանողական խորհուրդների, հասարակական կազմակերպությունների ու ֆեդերացիաների երիտասարդ ներկայացուցիչների հետ: Երիտասարդներին մտահոգող խնդիրների թվում էր, մասնավորապես, սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու հարցն այն դեպքում, երբ երկրում լուրջ խնդիրներ կան կուտակված: Արտագաղթ, գործազրկություն, աղքատություն. սրանք մարտահրավերներ են, որոնց հանդեպ երիտասարդներն անտարբեր լինել չեն կարող:
Կառավարման համակարգի ընտրությունից հետո Սահմանադրական բարեփոխումները նախապատրաստող հանձնաժողովի առջև կանգնած երկրորդ կարևոր հարցն ընտրական համակարգի ընտրությունն է:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով ՀՀ էկոնոմիկայի նախկին փոխնախարար Կարինե Մինասյանը նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական:
Հարցին՝ ի՞նչ գործողություններ են վերագրվել Ներսես Մելքոնյանին, Վարդուհի Էլբակյանը պատասխանեց, որ այն գործողությունները, որոնք օրենսդիրը նկարագրել է 258-րդ հոդվածում, փորձել են վերագրել Ն. Մելքոնյանին:
Հունիսի 7-ին, ժամը 01.39-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին՝ Լուսագյուղ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
ՄՀՀ-ի փաստաբան Արմինե Հակոբյանի խոսքով՝ ռուսական ընկերությունը նախ դիմել է Կենտրոն վարչական շրջանի դատարան, սակայն այստեղ հայցը չեն ընդունել` պատճառաբանելով, որ այն պետք է ներկայացավի Գեղարքունիքի մարզի դատարան, քանի որ համալիրի իրավաբանական հասցեն այդ մարզում է գրանցված:
Արդյոք «Ժառանգության» անդամները կիսո՞ւմ են Զ. Փոստանջյանի այս և քառյակի գործունեության վերաբերյալ մի շարք այլ գնահատականներ: Այս հարցերի շուրջ է 168.am-ի զրույցը «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ:
Պորոշենկոն առաջարկել է Դոնբասում անցկացնել վաղաժամ ՏԻՄ ընտրություններ:
Հարցաքննման ժամանակ նա հայտարարել է, որ մտադիր չի եղել սպանել վարչապետին, փոխարենը ցանկացել է վախեցնել նրան:
Ըստ ականատեսների պատմածի’ երբ արդեն տեւական ժամանակ հակառակորդը չի դադարեցնում դիպուկահար կրակոցները, հայ դիրքապահները սկսում են պատասխան կրակ արձակել’ հակառակորդին զսպելու համար:
Հունիսի 7-ին, ժամը 12.02-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի 54-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին, դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այս մասին հայտնել է պետության ղեկավարի մամլո ծառայությունը:
Այսօր՝ հունիսի 7-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:30-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ գլխի, դեմքի և մեջքի քերծված վերքերով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Հենց եվրոպական փորձն է մեզ հուշում, որ լիազորությունների զգալի մասն այժմ պետք է կենտրոնից հասցեագրել տեղական ինքնակառավարման մարմիններին:
Կարծում եմ, որ կողմերը փոխադարձաբար պետք է հայցեն միմյանց ներողամտությունը, ինչը ես անում եմ՝ կրկին անգամ նշելով, որ ոչ մեկի վիրավորելու մտադրություն չեմ ունեցել, պարզապես փորձել եմ զսպել որոշ անձանց ոչ պատշաճ վարքագծի դրսևորումները:
Հունիսի 7-ին, ժամը 12.02-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղքի Ղուկասյան փողոցի թիվ 59 տան բակում նկատվել է օձ . անհրաժեշտ է օգնություն:
Պորոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայի գործող Գերագույն ռադան չի համապատասխանում հասարակության տրամադրություններին:
Գրիչն արդեն իմ ձեռքերում է, ես արդեն իսկ պատրաստ եմ:
Հունիսի 6-ին, ժամը 15.30-ի սահմաններում, 1989 թ. ծնված Ռոլանդ Խ.-ի վարած «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Գյումրի ճանապարհի 17-րդ կմ-ին վրաերթի ենթարկելով Կաթնաջուր գյուղի միջն. դպրոցի 5-րդ դասարանի աշակերտուհի, 2003 թ. ծնված Անի Ռքոյանին` կողաշրջվել է:
Հայաստանի Հանրապետությունը երկու տասնամյակ առաջ թևակոխեց իր պատմության նոր շրջափուլերից մեկը, որտեղ կարևորվում էր ժամանակի գլոբալ մարտահրավերներին, երկրի առջև ծառացող խնդիրներին, նոր աշխարհի իրողություններին պատրաստ լինելու կարողությունը:
Նախորդ տարի Վրաստանը Հայաստան է արտահանել մոտ 17.000 ավտոմեքենա:
Բացի առևտրային մաքսատուրքերից, կարող է խստացվել նաև միգրացիոն ռեժիմը:
Պորոշենկոն այս մասին հայտարարել է Կիևում իր երդմնակալության ժամանակ:
«Մենք պետք է չնպաստենք պատերազմին, սադրանքներին չտրվենք: Իրենք ցանկանում են մեզ հունից հանել: Խաղաղությունը մեզ համար մեծ արժեք է: Այն ժամանակ էլ մենք չենք ցանկացել, որ պատերազմ սկսվի, իրենք են պարտադրել եւ մենք պաշտպանվելով՝ նրանց խաղաղություն ենք պարտադրել: Մենք ամեն ինչ պետք է անենք՝ խաղաղությունը պահպանելու եւ դիվանագիտության միջոցով խաղաղության մեծ պայմանագիր կնքելու համար: Բայց, եթե համը հանեն, տեսել են, թե հայ զինվորը իրենից ինչ է ներկայացնում ու նորից կտեսնեն»:
Բնականաբար, մենք հաջորդ շաբաթվա ընթացքում այդ հարցերի պատասխանը կփորձենք ստանալ: Բայց այժմ պարզապես գրի առնենք, որ չմոռանանք: Եվրասիական միություն մենք կմտնենք, ասում են, այս ամսվա ընթացքում:
Անպոչ գդալի նման մեջընկնող շարմազանովների մասին էլ չենք ասում, որոնց շուրթերից ՀՀ գործող նախագահի հասցեին անզուսպ քծնանք, իսկ նախկին նախագահի հասցեին՝ վիրավորական արտահայտություններ լսելն անչափ տհաճ է: