Արարատի մարզի բնակիչը կնոջ հետ վիճաբանության պատճառով հարվածել է քրոջը

Արարատի մարզի 52-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կնոջ հետ ունեցած վիճաբանության հանգամանքները պարզաբանելու համար գնացել է իր քրոջ տուն, վիճաբանել նրա հետ, որի ընթացքում ձեռքերով դիտավորությամբ հարվածել է նրա մարմնի տարբեր մասերին` ձախ ձեռքի երկրորդ մատի միջային ֆալանգի փակ կոտրվածքի, աջ ակնակապիճի դրսային շրջանի, պարանոցի ձախ կեսի, ձախ բազկի, աջ ազդրի արյունազեղումների, դեմքի ձախ այտային շրջանի, պարանոցի ձախ կեսի, ձախ անրակի շրջանի, ձախ սրունքի քերծվածքների, աջ սրունք-թաթային հոդի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդի, սալջարդ վերքի ձևով պատճառելով նրա առողջությանը միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով:

52-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու համար: Նրա վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան, որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Տեսանյութեր

Լրահոս