Բաժիններ՝

Իրավապաշտպանները մտահոգված են Վերնիսաժի գործի զարգացումներով. azatutyun.am

azatutyun.am-ի փոխանցմամբ` Ոստիկանությունը դեռևս նպատակահարմար չի համարում հայտարարել՝ կան տուժողներ Վերնիսաժի կրակոցների գործում։ Առայժմ պաշտոնապես հաղորդվում է միայն այս գործով մեղադրյալի ու կասկածյալի մասին։

Մինչդեռ մոտ երեք շաբաթ առաջ Երևանի կենտրոնում տեղի ունեցած միջադեպի հետևանքով հիվանդանոց է տարվել 5 մարդ՝ բոլորն էլ հիմնականում ստորին վերջույթների հրազենային վնասվածքներով. բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել էին միջին ծանրության։

Իրավապաշտպանները ոստիկանության այս գործելակերպը համարում են կասկածելի ու պնդում, որ նման դեպքերում այս կառույցը պարտավոր էր տուժող ճանաչել վնասվածք ստացածներին, բայց լռելով ոստիկանությունը փորձում է կոծկել այս գործը, որտեղ ներգրավված է պատգամավորի հարազատը։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը կասկածում է, որ այս պարագայում հանցագործը կարող է անգամ արդարացվել։

«Տուժողներ պետք է լինել, եթե չկան տուժողներ, ուրեմն հանցագործները կարող են արդարացվել։ Այս քրեական գործում տուժողներ չունենալը կասկածի տեղիք տալիս է։ Սա խոսում է այն մասին, որ փորձում են կիրառել Հայաստանում ընդունված հին սովորույթը՝ «կգնանք, կպայմանավորվենք, կխոսենք, հարցերը կլուծենք»։ Այդպես եղավ Գորիսում, այսպես կարող է լինել նաև այստեղ»,- ասաց Հարությունյանը։

Վերնիսաժի գործով մեղադրանք է առաջադրվել այդ օրը կրակոցներ արձակած Գոռ Առաքելյանին, ով ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի՝ Յուվեցի Կարոյի փեսան է։ Նա մեղադրվում է սպանության փորձի և ապօրինի զենք-զինամթերք կրելու համար։

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս