Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ՀՀ զարգացման ճանապարհային քարտեզը

ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Խորհրդարանական հանրապետություն, ԱԺ-ի 100%-անոց համամասնական ընտրակարգ: Ընտրական շեմի նվազեցում:

2. Օլիգարխիայի հեռացում պետական կառավարման համակարգից:

3. Պետական ապարատի օպտիմալացում, ուռճացված ծախսերի կտրուկ նվազեցում:

4. Փոքր և միջին բիզնեսի հարկային համաներում, նորաստեղծ փոքր բիզնեսի ազատում հարկերից առնվազն 1 տարի ժամանակով:

5. Նորարարական գիտությունը որպես առաջնահերթություն և ՏՏ ոլորտի ձեռնարկություններին 5 տարով ազատում հարկերից:

6. Հանքարդյունաբերության շահագործման պետական վերահսկողություն:

Ա) Գործող հանքերի հարկային շեմի բարձրացում:

Բ ) Նորաբաց հանքերի պետական վերահսկիչ փաթեթ:

7. Պետական կառավարման համակարգի ապակենտրոնացում դեպի սահմանամերձ շրջանները:

ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Արցախի վերադարձ բանակցային գործընթացին:

2. Եվրասիական միության անդամակցություն միայն արժանապատիվ պայմաններում:

3. Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հայ-թուրքական արձանագրությունների հետկանչ ՀՀ ԱԺ-ից:

ՍԴՀԿ

Տեսանյութեր

Լրահոս