Բաժիններ՝

«Մենք ապրում ենք մորական տատիկիս տանը, սովորում գիշերօթիկ դպրոցում, կարոտում ենք պապայիս, իսկ ի՞նքը». ԳԱԼԱ

«Արդեն 14 տարեկան եմ եւ երբեք էլ հորս չեմ տեսել, վերջերս չգիտեմ որտեղից մայրիկիս բջջայինի համարն էր գտել, զանգահարեց, եւ ցանկացա նրա ձայնը լսել, բայց փոշմանեցի, ավելի լավ է ապրեմ մայրիկիս եւ իմ գիշերօթիկ հաստատության մեջ, քան նրան համարեմ իմ պապան»: Այս մասին գրում է ԳԱԼԱ-ն:

Սրանք 14-ամյա Հռիփսիմե Մեսրոպյանի մտորումներն են, ով թեեւ այնքան էլ մեծ չէ, բայց կյանքը ստիպել է, որ մտածի ու խոսի մեծի պես: Նա երբեք չի տեսել իր հայրիկին, միայն լսել է նրա մասին: Նրա հավաստմամբ արդեն 3 տարի է ինքն ու եղբայրը հաճախում են Գյումրու երեխաների խնամքի ու պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն:

«Այստեղ լավ է, հասարակությունից կտրված չենք, միեւնույն ժամանակ սովորում ենք, ապրում, ամենակարեւորը լավ ընկերներ եւ ընկերուհիներ ունեմ: Ամեն շաբաթ օր գնում ենք տուն, մամայիս եմ շատ կարոտում, նա ամբողջ շաբաթ քրտնաջան աշխատում է, որ կարողանա գոնե ապահովել մեր հացի հարցը»:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս