Բաժիններ՝

Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին մեքենան հայտնվել է ձորակում

Հունիսի 7-ին, ժամը 19.51-ին տեղեկատվություն է ստացվել, որ միջպետական Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Վանաձոր հատվածում (մոտ 10-րդ կմ)` Թումանյան ավանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան կախվել է մոտակա ձորակը, առկա է գետն ընկնելու վտանգ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ձորից ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «Օպել Կորսա» մակնիշի 49 60 GT պ/հ ավտոմեքենան (վարորդ Գ. Ք.):

Արտակարգ իրավիճակների նախարարություն

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս