Բաժիններ՝

Գորբաչովը պաշտպանել է Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորումը

ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը «Վեստի» ծրագրին տված հարցազրույցում հայտարարել է, թե աջակցում է Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորմանը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Գորբաչովն ընդգծել է, որ «եթե դա տեղի ունենար հակառակ ժողովրդի ցանկության», նա վստահաբար կլիներ մեկը նրանցից, ովքեր դեմ են: «Բայց ես տեսնում եմ, որ ժողովրդի տրամադրությունն այդպես է, իսկ մնացածն արդեն քաղաքականություն է»,-ասել է նա:

Գորբաչովը նշել է, որ 1954 թվականին, երբ 25 տարեկան էր, «վճռականորեն դեմ էր» Ղրիմն Ուկրաինային փոխանցելուն: Ինչ վերաբերում է Ուկրաինայում իրավիճակին, ապա Գորբաչովը կարծում է, որ այնտեղ պետք է լինի այնպիսի իշխանություն, որը ժողովրդի հետ կկարողանա ընդհանուր լեզու գտնել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս