Բաժիններ՝

Գյուղերում անասնաբույժները չեն հերիքում

tesankyun.am-ը գրում է. Տավուշի մարզի 62 համայնքներում աշխատում է  41 անասնաբույժ:

Հարեւան գյուղից անասնաբույժ հրավիրելը անասնապահի համար խնդիր  է: Նոյեմբերյանի  տարածաշրջանի Ջուջեւան համայնքի ղեկավար Ժորա Չիլինգարյանը Տավուշի մարզխորհրդի հունիսի 3-ի նիստում մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանին հարցրել է   մարզի անասնաբույժների վարձատրության կարգի վերաբերյալ:

Սուքոյանն  ասել է, որ անասնաբույժները վճարվում են ըստ իրենց կատարած պատվաստումների քանակի:  Անասնաբուժական սանիտարիայի Տավուշի մարզային կենտրոնի տնօրեն Սերյոժա Քամալյանը   հայտնել է, որ իրենք  աշխատանքային պայմանագիր են կնքել  անասնաբուժների հետ, որոնք վճարվում են իրենց կողմից սպասարկվող տարածքի մեկ անասունի հաշվով  70 դրամի չափով:

Քամալյանն ասել է,որ իրենք  անասնաբուժական  ծառայությանն առնչությամբ   գյուղնախարարությունից բարեփոխումներ են ակնկալում:

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ընդունել է, որ այս ոլորտում լուրջ  խնդիրներ կան, աաել է, որ  մինչեւ տարեվերջ  բոլոր համայնքները կունենան իրենց անասնաբուժները, ովքեր կլինեն հաստիքային աշխատողներ  եւ հնարավորություն կունենան նաեւ լրացուցիչ վճարովի ծառայություններ  կատարել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս