Լուկյանով. Հայաստանի և Ղարաբաղի միջև կլինի մաքսակետ, բայց Բելառուսը, Ղազախստանն ու Ռուսաստանը աչք կփակեն խախտումների վրա. 1in.am
ՀՀ-ի ու ԼՂ-ի միջև կլինի մաքսակետ, սակայն Բելառուսը, Ղազախստանն ու Ռուսաստանը աչք կփակեն խախտումների վրա: Այս մասին 1in.am-ի փոխանցմամբ՝ այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի արտաքին և պաշտպանության քաղաքականության խորհրդի նախագահության նախագահ, «Ռուսաստանը համաշխարհային քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովը՝ անդրադառնալով Աստանայում Հայաստանին առաջադրված պայմաններին ու Սերժ Սարգսյանի արձագանքին:
Նա նշել է, որ Նուրսուլթան Նազարբաևի առաջ քաշած պայմաններում կարելի է տարբեր պատճառներ փնտրել: Առաջինը, ըստ նրա, տարաձայնություններն են. Ռուսաստանը կարծում է, որ ընդլայնումը Եվրասիական ինտեգրացիայի համար լավ բան է, որքան արագ է այն տեղի ունենում՝ այնքան լավ, ինչի հարցում Ռուսաստանն ունի ոչ թե տնտեսական, այլ աշխարհաքաղաքական հետաքրքրություններ, իսկ Ղազախստանն ու Բելառուսը չեն շտապում և շտապելու իմաստ նույնիսկ չեն տեսնում: Ու թեև, Լուկյանովի խոսքով, տնտեսական հավելյալ ծանրությունը Հայաստանի և Ղրղզստանի պարագայում շատ աննշանակալից է, և հարաբերությունները երեք հիմնադիր երկրների միջև ակնհայտորեն կարգավորված չեն, ընդլայնումը ոչինչ չի տա, չի ստեղծի համապատասխան միջավայր այդ տարաձայնությունների հարթման համար:
«Այնպես որ՝ Աստանան ու Մինսկն անհրաժեշտություն չեն տեսնում պնդել, և դրան ավելացրած՝ որ Ղազախստանը ցանկություն չունի, և ընդհանրապես իրեն պետք չէ փչացնել հարաբերությունները Ադրբեջանի հետ, Բելառուսը ևս, որոնք հանդիսանում են խոշոր առևտրային գործընկերներ: ԼՂ հարցն իսկապես առկա է, և ակնհայտ է, որ այն բարձրացվելու էր, որովհետև ֆորմալ կերպով Ղարաբաղը չի կարող որևէ կերպ լինել այդ միության մաս։ Փաստորեն, Ղարաբաղը հանդիսանում է Հայաստանի տնտեսության մասը, ուստի մաքսային անցակետը ևս անհնար է»,- ասաց նա՝ հավելելով, որ ուստի այստեղ կարող է լինել ինչ-որ լուծում, այսինքն՝ լռություն, պաշտոնական մակարդակում սահման կլինի, բայց խախտումների վրա որևէ մեկը ուշադրություն չի դարձնի:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: