Գյուղում րոպեն մեկ շտապօգնություն են կանչում. Արտենիի գյուղացիները կորցրել են ամբողջ բերքը. news.am
Հունիսի 25-ին, ժամը 18:30-ի սահմանում, Արագածոտնի մարզի Արտենի համայնքում մոտ 30 րոպե տեղացած կարկուտը փչացրել է մրգատու այգիների ամբողջ բերքը:
«Մարդիկ թողել, դաշտերից տուն են եկել, ոչ մի բան չի մնացել: Ես մոտ 50 տոնայի չափ ծիրան, 30 տոննայի չափ սալոր, տանձ ու խնձոր ունեի, բացարձակ բան չի մնացել, ծառի վրա սկի տերեւ չի մնացել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արտենի համայնքի բնակիչ Արմեն Ծառուկյանը:
Նրա խոսքով` բոլորը վարկ են վերցրել, որպեսզի իրենց այգիները մշակեն, բայց հիմա մնացել են ձեռնունայն:
«10 մլն դրամի վարկ եմ վերցրել, ո՞նց եմ տալու, որ ոչ մի օգուտ չեմ ստացել: Վարկերը գոնե հեչ անեն, կամ սառեցնեն, հողի ջրի հարկը չուզեն, մեղք են էս ժողովուրդը: Մարդիկ վատացել են, րոպեն մեկ շտապ օգնություն են կանչում. Մարդիկ էլ ապրելու ձեւ չունեն, Թուրքիայի սահմանն էլ մոտիկ է. կթողնեն, կգնան Թուրքիա»,-ասաց Արմեն Ծառուկյանը:
Մանրամասներն՝ այստեղ