«Նոր Հալեպ» թաղամաս կառուցելու ծրագիրը տապալվում է. «ՀԺ»

«Հայաստանի կառավարության՝ դեռ անցյալ տարի հաստատած պաշտոնական տվյալներով, Սիրիայից Հայաստան ներգաղթած մոտ 5000 սիրիահայերի համար Աշտարակ քաղաքում «Նոր Հալեպ» թաղամաս կառուցելու ծրագիրը ձախողման եզրին է»,- գրում է «Հայկական Ժամանակ» թերթը՝ ավելացնելով. «Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «Հայկական Ժամանակ»-ի թղթակցի հարցերին ի պատասխան հայտնել է, որ ծրագիրն իրականացնելու համար բավարար ֆինանսական միջոցներ չեն հավաքվել:

«Չեմ կարող ասել ծրագիրը կշարունակվի, թե ոչ:

Եթե սփյուռքը օգնի… քիչ մարդիկ են աջակցում, ցավոք սրտի, մեծահարուստներից միայն Հրանտ Վարդանյանն է ձեռք մեկնել»,- ասել է նախարարը:

Հիշեցնենք, որ «Գրանդ Հոլդինգ»-ի նախկին ղեկավար, լուսահոգի Հրանտ Վարդանյանը շինարարության կազմակերպման համար նվիրաբերել էր 100.000 դոլար: Սփյուռքի նախարարի հետ զրույցից հայտնի է դարձել նաև, որ 660 սիրիահայ ծրագրի սկզբում հերթագրված է եղել «Նոր Հալեպ»-ում բնակարան ստանալու համար, սակայն հետագայում հրաժարվել են այդ մտքից»:

Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակ»-ի այսօրվա համարում։

 

Տեսանյութեր

Լրահոս