«Վեցյակը» հաստատել է, որ մտադիր է Իրանի հետ համապարփակ համաձայնագրին հասնել մինչև հուլիսի 20-ը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Վեցյակի» քաղաքական տնօրենները Բրյուսելում իրենց հանդիպման ժամանակ հաստատել են, որ վճռականորեն են տրամադրված մինչև հուլիսի 20-ն Իրանի միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնագրի ստորագրմանը հասնելու հարցում:

Այս մասին հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարի ներկայացուցիչ Մայքլ Մաննը: Նրա խոսքերով՝ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը Բրյուսելում կազմակերպել է «Վեցյակի» քաղաքական տնօրենների հանդիպում, որի ժամանակ քննարկվել է հաջորդ շաբաթ Իրանի հետ բանակցային նոր փուլի նախապատրաստման հարցը:

Մաննը հավելել է, որ հանդիպման ժամանակ կողմերը հայտարարել են, որ վճռականորեն են տրամադրված մինչև հուլիսի 20-ը Իրանի հետ համապարփակ համաձայնագրին հասնելու հարցում: Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցային նախկին փուլն անցկացվել է նախորդ շաբաթ, Վիեննայում:

Տեսանյութեր

Լրահոս