Բաժիններ՝

Եգիպտոսի ԿԸՀ-ը 2012 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների վերանայման հարցում մերժել է նախկին վարչապետին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի ԿԸՀ-ը երեկ հրաժարվել է դիտարկել երկրի նախագահի նախկին թեկնածու, նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիքի բողոքը, ով պահանջել էր չեղյալ հայտարարել 2012 թվականի նախագահական ընտրությունների քվեարկության արդյունքները:

Այն ժամանակ քվեարկության արդյունքներով հաղթել էր Մոհամմեդ Մուրսին: Ռազմաօդային ուժերի պաշտոնաթող գեներալի անունից բողոքը երկրի ԿԸՀ-ին հղել էր նրա փաստաբանը: Հայցում նշված էր, որ քվեարկության ժամանակ կատարվել են բազմաթիվ խախտումներ ու կեղծիքներ՝ հօգուտ Մուրսիի:

Շաֆիկը 2012 թվականի հունիսին անցկացված նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ընդամենը մի քանի տոկոսով զիջել է Մուրսիին: Ներկա դրությամբ նա գտնվում է ԱՄԷ-ում՝ վտարանդիության մեջ, ուր մեկնել է ընտրություններից անմիջապես անց: Եգիպտոսում նրա դեմ հարուցվել են մի քանի քրեական գործեր: Շաֆիկը մեղադրվում է կոռուպցիայի մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս