ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, ներկայացնելով խմբակցության հաշվետվությունը, նշեց, որ խորհրդարանական ամբիոնը դարձել է թիվ մեկ ընդդիմադիր ամբիոնը: 4 քաղաքական ուժերի համագործակցությունը նա որակեց նախկինում՝ տարերային, ներկայում՝ միջկուսակցական համագործակցություն, և հավելեց, որ այն լայն ձևաչափով համահգործակցության ու իշխանափոխության է հանգեցնելու: Հակոբյանը չթաքցրեց, որ շատ թուլացել է խմբակցության կեցվածքը. «Քաղաքական բուռն զարգացումների շրջան ենք ապրում: Վարչությունը պետք է ավելի հստակեցնի իր քաղաքական ուղեգիծը»:
«Ընդդիմությունը բավականին լավ այդ ուղղությամբ աշխատում է, այդ գործը կթողնենք ընդդիմության վրա, որովհետև նրանք շատ տրամադիր են այս ամեն ինչը մինչև վերջ պարզելու:
ԵՄ-ին անդամակցելու մեր ձգտումը չի հակասում Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները կարգավորելու ձգտմանը:
Բաժնետերերի տարեկան ժողովի ընթացքում նա փաստեց, որ 2013 թ. հաջող տարի է եղել «Արարատբանկի» համար, և ֆինանսական հիմնական ցուցանիշներով արձանագրել են աճի բարձր տեմպեր։ Տարեվերջին բանկի ակտիվները կազմել են 125 մլրդ 236.5 մլն դրամ` նախորդ տարվա համեմատ աճելով 10.1%-ով։ Ընդհանուր կապիտալն աճել է 19.3%-ով` կազմելով 19.6 մլրդ դրամ։
Վլադիմիր Պուտինը կպայքարի մինչև վերջ:
«Մանկությանս տարիներին ծնողներս ընկեր ունեին, որը չափազանց բացասաբար էր տրամադրված խորհրդային իշխանության հանդեպ (հայրը ստալինյան բռնաճնշումների զոհ էր), եւ նրա այդ զգացմունքներն արտահայտվում էին նախեւառաջ սպորտային իր նախասիրություններում,- գրում է «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը՝ ավելացնելով,- Մասնավորապես, ֆուտբոլի եւ հոկեյի միջազգային խաղերում ողջ կրքով երկրպագում էր խորհրդային հավաքականի, իր ասած` ռուսների դեմ հանդես եկող ցանկացած թիմի»:
Հունիսի 27-ին, ժամը 20.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Իջևան քաղաքի բնակիչ Գ.-ն և հայտնել, որ հարևանը խեղդամահ է արել կնոջը:
«Հունիսի 18-ին Էջմիածնում հնչած կրակոցները թեև տեղի էին ունեցել օրը ցերեկով և հայտնի մարդկանց միջև, սակայն ոստիկանները ոչ մի կերպ չեն «կարողանում» բացահայտել»,- գրում է «Հրապարակ» թերթը: Թերթը հիշեցնում է, որ Մանվել Գրիգորյանի և Սեյրան Սարոյանի եղբորորդիների և անհայտ անձանց միջև վիճաբանություն էր տեղի ունեցել, որի ընթացքում հնչել էին կրակոցներ: Վնասվել էր Սեյրան Սարոյանի եղբորորդու ոտքը:
«Հակառակորդը խոշոր տրամաչափի զենքերով երեկ կեսգիշերին մոտ կես ժամ գնդակոծել է նաև Այգեպարը վնասելով գյուղի գազի խողովակը: Իսկ Մովսեսում 22:15-ից կրակոցները շարունակվում էին»: ՀԺ-ի հետ զրույցում Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանն ասել է, որ գյուղի տարածքում արկ է պայթել. «Ողջ գյուղը գնդակոծվում է, պատերազմի նախանշաններ են»,- ասել է Ավալյանը:
Վրաստանը պլանավորում է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը վավերացնել ամռանը:
Այսօր առավոտյան, ժամը 08.57-ի սահմաններում N զորամասի ուղեկալի մոտակայքում, Արաքս գետում՝ քարերի արանքում, հայտնաբերվել է 54-ամյա Ջ Խ.-ի դին:
«Չէ, ենթադրություններ չեն, քանի որ էնտեղից եկած է, իրենց մոտից են բերել, որ տեղափոխել են հիվանդանոց, ես որ նայել եմ, ասում են՝ կերոսին են սրսկել: Ուրիշ ոչ մի բանից չի լինի, իմ հոր սիրտը առողջ է եղել, սիրտը հիվանդ էլ չի եղել»:
Քերին ընդգծել է, որ Վաշինգտոնն աջակցում է Ուկրաինայի, Վրաստանի ու Մոլդովայի տարածքային ամբողջականությանը:
«Երեկ տեղի ունեցած ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո ՀՀԿ ծերակույտը մեկնել է Գագիկ Ծառուկյանի «Փարավոն» համալիր` վարչապետի եղբայր, Գագիկ Ծառուկյանի խնամի-եղբայր Ջոնիկ Արգամի Աբրահամյանի ծնունդը նշելու,- «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով,- Սերժ Սարգսյանը նույնպես մասնակցել է «ազգային» այդ տոնին»:
Հունիսի 27-ին, ժամը 05.38-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցած է ընկել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցի թիվ 10ա շենքի 5-րդ հարկից. անհրաժեշտ է օգնություն:
«Հայկական պատվիրակությանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ձայնի իրավունքից զրկելու վերաբերյալ Ադրբեջանի կողմից ներկայացրած բանաձևի նախագիծը ԵԽԽՎ-ի որևէ մարմնում այդպես էլ չի քննարկվել»,- այս մասին երեկ երեկոյան «Հայկական Ժամանակ» թերթի թղթակցի հետ զրույցում Ստրասբուրգից հայտնել է հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
«Հրապարակ» թերթի տեղեկություններով, հուլիսի 2-ին տեղի կունենա Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Նիստը, ըստ թերթի՝ կարևոր է նրանով, որ այն հաջորդելու է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների ուղևորություններին դեպի Ղարաբաղ: «Սերժ Սարգսյանը վերջինն էր: Նա կվերադառնա Ղարաբաղից և ԱԱԽ նիստ կանի»,- գրում է թերթը:
Սաակաշվիլիի խոսքերով` այսօր Վրաստանը կուլիսների հետևից ղեկավարում է միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին:
Ակնկալվում է, որ օրեր անց կուսակցությունը Թուրքիայի նախագահի պաշտոնում կառաջադրի պատգամավոր Էմիներ Ուլքեր Թարհանի թեկնածությունը:
Որպեսզի փաստաթուղթը մտնի ուժի մեջ, անհրաժեշտ է, որ այն վավերացվի Վրաստանի խորհրդարանի կողմից:
Բաքվում այսօր ընթանում է ԵԱՀԿ ԽՎ-ի Մշտական կոմիտեի նիստը:
Ռուսաստանի Խաղաղօվկիանոսյան նավատորմը, որն առաջին անգամ այդ զորավարժություններին մասնակցել է 2012 թվականին, այս անգամ չի ստացել նման հրավեր:
«Հայաստանի համար միջազգային շուկաներ դուրս գալու հիմական միջանցք հանդիսացող Վրաստանը երեկ, Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ միասին Եվրոպական միության հետ ստորագրեց Ասոցացման համաձայնագիրը, որը ներառում է նաեւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի բաղադրիչը,- գրում է «Հայկական Ժամանակ» թերթը՝ ավելացնելով,- Հայաստանը, հիշեցնենք, ժամանակին հրաժարվեց ստորագրել այս նույն համաձայնագիրը՝ հայտարարելով, որ ցանկություն ունի միանալ նորաստեղծ Եվրասիական տնտեսական միությանը: Այժմ հասարակության լայն շրջանակներում մտահոգություն է առաջանում, թե ԵՏՄ-ի ուղին բռնած Հայաստանը եւ ԵՄ-ի հետ ասոցացված Վրաստանը ինչպե՞ս են համագործակցելու, քանի որ սա ենթադրում է տնտեսական նոր բաժանարար գիծ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ»:
Քաղաքացի Հայկ Կ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Պուրգինի խոսքերով` ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրումը բացասաբար կանդրադառնա տարածաշրջանի բարեկեցության վրա:
Էրդողանն ընդգծել է, որ կառավարությունը մինչև վերջ պայքարելու է այն ուժերի դեմ, որոնց գործողությունները սպառնում են երկրի անվտանգությանը:
Այս մասին հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբին:
2013 թվականի սեպտեմբերի 25-ին Սուլեյման Դեմիրելին մեղադրանք էր ներկայացվել փետրվարի 28-ի հեղաշրջմանը մասնակից լինելու համար:
Հարֆը, սակայն, չի համաձայնվել այն պնդման հետ, որ Ռուսաստանն Իրաքին զենք մատակարարելու պլանում զբաղեցնում է ԱՄՆ-ի տեղը:
Ներկա դրությամբ Իրաքն ու Սիրիան բախվել են միանման խնդիրների