Բաժիններ՝

Սկանդալ Վրաստանում. Ոստիկանության մի ստորաբաժանումը մյուսից քթի տակից փախցրել է «օրենքովգողին»

Ինչպես գրում է «ПраймКрайм» գործակալությունը, Թբիլիսիում սկանդալ է հասունանում՝ կապված 50-ամյա «օրենքով գող» Ռոման Բարբակաձեի անհետացման հետ։ Ռեմեն մականունով քրեական հեղինակությանը Ուկրաինայից վտարել էին հունիսի 21-ին։ Վրացի ոստիկանները նրան սպասել են օդանավակայանի ժամանման սրահում, սակայն Բարբակաձեն ժամանած ինքնաթիռի ուղևորների շարքում չի եղել։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի ՆԳՆ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի աշխատակիցները մեկ շաբաթ առաջ բերման էին ենթարկել Բարբակաձեին։ Նա ներկայացրել էր ւեղծ անձնագիր՝ Ղրղզստանի քաղաքացի Ռամին Ալխազովի անունով։ Ինքնությունը պարզելուց հետո ուկրաինացի ոստիկանները նրան ուղարկել էին Վրաստան, որտեղ քրեական հեղինակությունը հետախուզման մեջ է գտնվում։

Այնպես որ, Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները պատրաստվում էին նրա ձեռքերին ձեռնաշղթաներ անցկացնել հենց օդանավակայանում։ Սակայն չստացվեց։ Ինչպես հետո է պարզվել, նրանցից առաջ էին ընկել Վրաստանի ՆԳՆ գլխավոր տեսչության (սեփական անվտանգության ծառայության վրացական անալոգը) աշխատակիցները, որոնք Բարբակաձեին ձերբակալել են հենց օդանավում և տարել անհայտ ուղղությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս