Բաժիններ՝

ԿԺԴՀ-ը փորձարկել է Կիմ Չեն Ինի անձնական ղեկավարության ներքո մշակված հրթիռները

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԿԺԴՀ-ում իրականացվել են հրթիռների փորձարկումներ, որոնք մշակվել են Կիմ Չեն Ինի անձնական ղեկավարության ներքո: Փորձարկումն անցել է հաջողությամբ, նոր զենքն իրենից ներկայացնում է «պաշտպանունակության ոլորտում մեծ բեկում»:

Գործակալությունը, վկայակոչելով հյուսիսկորեական քարոզչական ֆիլմը, հայտնում է, որ հյուսիսկորեական հրթիռի համար հիմք կարող էր հանդիսանալ ռուսական Х-35 հականավային հրթիռը:

Սրանից առաջ հաղորդվել էր, թե ԿԺԴՀ-ը փոքր հեռահարության երեք հրթիռ է արձակել Ճապոնիայի ուղղությամբ, որոնք բոլորն էլ ընկել են միջազգային ջրերում: ԿԺԴՀ-ը կարող է այդպիսով սրել իրավիճակը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կողմից Հարավային Կորեա այցելելուց առաջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30