Ուկրաինայի արևելքում խաղաղություն կհաստատվի շաբաթներ կամ ամիսներ անց. Պորոշենկո
Ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Բրյուսելում հայտարարել է, որ Ուկրաինայի արևելքում խաղաղություն կտիրի մի քանի շաբաթների կամ ամիսների ընթացքում:
Նա ընդգծել է, որ խաղաղության բանակցությունների համար պատրաստ է օգտագործել յուրաքանչյուր հնարավորություն ամենևին ոչ թուլության, հայրենասեր չլինելու կամ իր երկիրը պաշտպանել չկարողանալու պատճառով. «Ես լավատեսորեն եմ տրամադրված և կարծում եմ, որ մի քանի շաբաթ կամ ամիս անց մենք կտեսնենք խաղաղության հաստատում»:
Պորոշենկոյի խոսքերով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մերթ գործում է էմոցիոնալ, մերթ պրագմատիկ ձևով: Պորոշենկոն անհրաժեշտ է համարել Ռուսաստանի նախագահի պրագմատիկ պահվածքը գտնելը: