Բաժիններ՝

Օբաման Կոնգրեսին խնդրել է 500 միլիոն դոլար հատկացնել սիրիական չափավոր ընդդիմությանը

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին խնդրել է 500 միլիոն դոլար հատկացնել Սիրիական չափավոր ընդդիմության ռազմական թևին հանդերձանք տրամադրելու ու հրահանգավորում իրականացնելու համար:

Մայիսի վերջին Օբաման հայտարարել էր, որ ԱՄՆ-ը մտադիր է ընդլայնել աջակցությունը սիրիական ընդդիմության չափավոր թևին, սակայն դրա հետ մեկտեղ ամերիկյան զորքեր չեն ուղարկվի Սիրիա:

Գործակալությունն ընդգծում է, որ սիրիական ընդդիմության համար միջոցները հանդիսանում են արտերկրում օպերացիաներ իրականացնելու համար նախատեսված 65.8 միլիարդ դոլարանոց ընդհանուր փաթեթի մասնիկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս