ԱԺ-ում կադրային փոփոխություններ կլինեն. «ՀԺ»

«Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն այսօր հաստատելու է խորհրդարանի աշխատակազմի նոր հաստիքացուցակը»,- գրում է «Հայկական ժամանակ» թերթը, որի տեղեկություններով, այդ հաստիքացուցակով կադրային մի շարք փոփոխություններ են սպասվում:

«Բացի այն, որ երեկ ԱԺ գործերի կառավարիչ Հմայակ Մկրտչյանի՝ Համիկի ու ևս մի քանի հոգու վերջնահաշվարկն էր արվում, նաև խոսվում է հասարակայնության հետ կապերի վարչությունում հնարավոր փոփոխության մասին:

Թովմասյանը նաև ԱԺ մի շարք վարչությունների պետերի կնշանակի՝ իրավաբանական, տնտեսագիտական վարչությունների ու հետազոտությունների և վերլուծությունների կենտրոնի: «ՀԺ»-ն գրել էր, որ Թովմասյանն ԱԺ հաստիքացուցակը խիստ ուռճացված է համարում և պատրաստվում էր կրճատումներ անել աշխատակազմում։ Միևնույն ժամանակ, նոր աշխատողներ են ընդունվում, օրինակ՝ պատգամավորներից մեկի 63-ամյա քենին»,- գրում է «ՀԺ»-ն:

Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս