Քոչարյանը «դարձի է եկել» և սկսել է քննադատել իր իրավահաջորդ Սերժ Սարգսյանին. «Ժողովուրդ»

«Նախագահ Քոչարյանի պարբերական անդրադարձները մեր իրականության առավել ցավոտ խնդիրներին, հասկանալի պատճառներով, կարող էր Քառյակի հետ կազմակերպված համագործակցության տպավորություն ստեղծել:

Այնուամենայնիվ, մեր և Քառյակի միջև համագործակցություն չկա, եթե այդպիսին չհամարենք քննադատական վերաբերմունքը իշխանության կողմից վարվող քաղաքականությանը տարբեր ուղղություններով»,-երեկ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով.

«Փաստորեն, թեև Քոչարյանը չի համագործակցում Քառյակի հետ, սակայն նրա տեսակետները լիովին համընկնում են ոչ իշխանական այդ ուժերի հայտնած գնահատականների հետ:

Իսկ սա ուշագրավ է այն առումով, որ երբ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, վերադառնալով հրապարակային քաղաքականություն, սկսեց սուր քննադատության ենթարկել գործող իշխանություններին, նույն Քոչարյանն ամենավիրավորական բառերով էր արձագանքում նրան, նույնիսկ ծաղրում:

Հիշո՞ւմ եք. Տեր-Պետրոսյանին նա մեղադրում էր քիրվայության, դավաճանության, վատ տեսողություն ունենալու մեջ՝ կանխագուշակելով նրա շարքային ընդդիմադիրի ապագան: Իսկ Տեր-Պետրոսյանի քննադատության սրությունն ու հնչեցրած գնահատականներն՝ ուղղված Քոչարյանին և Սարգսյանին, այս տարիների ընթացքում, ըստ էության, նույնն են մնացել: Ու այսքանից հետո կարելի է ասել, որ Քոչարյանն է «դարձի եկել», սկսել է քննադատել իր իրավահաջորդ Սերժ Սարգսյանի իշխանության վարած քաղաքականությունը»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս