Մենք պատրաստ ենք ամեն կերպ պաշտպանել Քիրքուքը. Մասուդ Բարզանի
Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունը պատրաստ է ամեն ինչի՝ Քիրքուքը պաշտպանելու համար:
Այս մասին հայտարարել է քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին: Նրա խոսքերով՝ Քիրքուքի բնակչությունը նույնպես պատրաստ է պայքար մղել ահաբեկչական խմբավորումների դեմ.
«Քիրքուքը պատմական քաղաք է, որը շատ տառապանքներ է տեսել: Մենք խոստանում ենք, որ Քիրքուքի ապագան կլինի պայծառ՝ շնորհիվ Փեշմերգայի պաշտպանության»:
Սրանից առաջ հաղորդվել էր, թե Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը, ով երեկ չհայտարարված այցով ժամանել է Բաղդադ, այսօր պետք է ժամանի նաև քրդական ինքնավարության կենտրոն Էրբիլ: