Բաժիններ՝

Մասնագետներ. Հիվանդություններ, որոնք սրվում են ամռանը. ինչ է պետք անել

Ամառը հանգստի, ուժերը վերականգնելու լավագույն շրջանն է: Շատերը կարծում են, որ այդ ընթացքում առողջական խնդիրներն ու հիվանդություններն իրենցից տասնյակ կիլոմետրերով հեռու են: Բայց իրականում այդպես չէ. կան հիվանդություններ, որոնք սրվում են հատկապես ամռան ամիսներին: Ո՞ր հիվանդություններն են դրանք և ի՞նչ է պետք անել: Aroxj .am-ը զրուցել է մասնագետների հետ:

Աղիների հետ կապված խնդիրներ

Hayk_ManasyanՀայկ Մանասյան, գաստրոէնտերոլոգ- Ամռանը հատկապես շատ են աղիքային հիվանդությունները, որոնք կապված են շոգ եղանակի հետ: Տարբեր սեզոնին բնորոշ է որևէ հիվանդության սրում, դա կոչվում է սեզոնային բարձրացում: Այս սեզոնին հատկապես կարևոր է երեխաների հիգիենան: Նրանք շատ են շփվում դրսի միջավայրի հետ, կարող են ձեռքերով աղիքային ինֆեկցիաներ բերել: Անհրաժեշտ է ծնողների հսկողությունը, որպեսզի պահպանեն տարրական հիգիենայի կանոնները: Ամռանը շատ են ուտում բանջարեղեն, մրգեր, որոնց լվացած չլինելու դեպքում ևս հնարավոր է աղիքային հիվանդությունների պատճառ դառնան: Պետք է զերծ մնալ սերուցքով տորթեր ուտելուց, արևի տակ վաճառվող սննդից:

Աչքերի հետ կապված խնդիրներ

Կարդացեք նաև

Lusine_Bekirska-TamazyanԼուսինե Բեկիրսկա-Թամազյան, ակնաբույժ- Ամռանը աչքի հետ կապված խնդիրներն առաջանում են հիմնականում օդի ջերմաստիճանի, մթնոլորտի ճնշման բաձրացման հետ: Քանի որ հեղուկի գոլորշիացումը շատանում է և այդ պատճառով աչքի չորացման խնդիր ենք ունենում, հետևաբար արցունքը ավելի շուտ է գոլորշիանաում: Ցանկալի է զերծ մնալ բացօթյա ջրավազաններից, քանի որ հնարավոր է բակտերիալ հիվանդույթունների առաջացում, որոնք արտահայտվում են աչքի մակերեսի կարմրությամբ, լինում է աչքի քոր, արտադրություն: Միշտ ձեզ հետ ունեցեք ուլտարմանուշակագույն ճառագայթներից պաշտպանող ակնոց, գլխարկ, հակաբորբոքային, հակաբակտերյալ կաթիլներ:

Ալերգիաներ, մաշկային խնդիրներ

Karen Vardanyan-mashkabanԿարեն Վարդանյան, մաշկաբան– Ալերգիաների ծաղկման շրջանը սկսվում է գարնանը, սակայն ամռանը բազմաթիվ մարդկանց մոտ ևս նկատվում են ալերգիայի նշաններ: Ամառային ալերգիաների պատճառներն են արևը, միջատների խայթոցները, չոր եղանակը: Միջատների խայթոցների դեմ պետք է պայքարել, իսկ արդեն կծածների դեպքում հակաքորային միջոցներ օգտագործել: Ալերգիաները մարդկանց մոտ արտահայտվում են դժվար շնչառությամբ, ալերգիկ հարբուխի տեսքով, արցունքահոսությամբ, քորով, ցանով: Դա իր հերթին բերում է մաշկի ամբողջական խախտման և նպաստավոր պայմաններ ստեղծում երկրորդային ինֆեկցիաների զարգացման համար:

Ամռանը հիմնականում սրվում են մաշկային տիպի ալերգիաները, որոնք կարող են արտահայտվել ատոպիկ դերմատիտի (ալերգիկ մաշկաբորբ) և ֆոտոդերմատոզների ձևով, երբ արևի ճառագայթների հետ կապված բորբոքում է առաջանում: Ալերգիաներից պաշտպանվել մի քիչ դժվար է, քանի որ մեզանից կախված չէ վերահսկել ծաղկեփոշիների մակարդակը, ուղղակի պետք է ճշտել ինչի նկատմամբ ունենք և փորձենք հեռու մնալ դրան նպաստող գործոններից: Ընդհանրապես բոլոր տեսակի ամառային ալերգիաների դեպքում պետք է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, կրել պաշտպանիչ հագուստ և օգտագործել պաշտպանիչ քսուքներ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս